Աշխատանքում թերացած դատավորների անունները նախարարը չհիշեց
«Դատավորների անունները չեմ հիշում, բայց կարծում եմ, մինչև փետրվարի կես հայտնի կդառնա ամեն ինչ», -այսօր ասուլիսում անդրադառնալով նախորդ տարվա վերջին շուրջ 9 դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին, հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նրա խոսքով, արդարադատության խորհուրդը գաղտնիության պայմաններում է քննարկում հարցերը, ներկա է լինում արդարադատության նախարարը: Նախարարը տեղեկացրեց, որ այս որոշման մասին հանրությանը հայտնի կդառնա փետրվարի կեսին:
Panorama.am-ը ավելի վաղ անդրադարձել է այս խնդրին և տեղեկացրել, որ 7 դատավորի նկատմամբ արդարադատության խորհուրդը կարգապահական վարույթ էր հարուցել, իսկ երկու դատավորների վերաբերյալ նյութերն ուղարկվել էին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով քննարկելու: Դատավորները, ինչպես տեղեկացրել էր Վճռաբեկ դատարանը, թերացել էին համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը կատարելու հարցում:
Panorama.am-ին հայտնի էին դարձել աշխատանքում թերացած շուրջ 9 դատավորներից երկուսի անունները. նրանք են` Լևոն Բեգլարի Ավետիսյանը, որը 2008 թվականից մինչ այժմ աշխատում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և Տիգրան Շահենի Պետրոսյանը, որը 1999 թվականից առ այսօր զբաղեցնում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները