Ամփոփ Panorama

Մարտի մեկի իրադարձություններից հետո անազատության մեջ հայտնված, ապա ազատ արձակվածներից այսօր էլ ՀՀՇ նախկին անդամ Սամվել Աբովյանն է բաց նամակ հղել ՀԱԿ-ին: «Ես` որպես նախկին քաղբանտարկյալ լավ եմ ճանաչում մյուս նախկին քաղբանտարկյալներին: Եւ Դուք իրավունք չունեք Սուրիկի դեմ ուղղել Ձեր ծանր հրետանին: …Դուք նախկին քաղբանտարկյալներին վարկաբեկելու իրավունք չունեք: Ես ինքս էլ չեմ դիմել Եվրադատարան, ի՞նչ է, ես դադարում եմ նախկին քաղբանտարկյալ լինելուց»,-ասել է ՀԱԿ նախկին համախոհը:

Հիշեցննեք,  որ ՄԻԵԴ-ից իր գանգատը հետ վերցնելու մտադրության մասին հայտարարել էր Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը, ինչին ի պատասխան ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը արձագանքել էր, թե գանգատը հետ վերցնելուց հետո Սիրունյանը կդադարի համարվել քաղբանտարկյալ:

Քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրություններին: Panorama.am-ի` մասնակցության ձևաչափի ու այլ հարցերին այսօր պատասխանել է «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանը: Մասնակցության ձևաչափը պարզ կլինի փետրվարի վերջին` կուսակցության համագումարից հետո:  Ս. Մելիքյանը չի բացառել, որ կարողք է ընդգրկվել ՀՀԿ համամսնական ցուցակում:

«Հանրապետական կուսակցությունն իր ցուցակը վերջնականապես կազմում է այն պահին, երբ արդեն մուտք պիտի գործի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Մնացածներն անընդհատ քննարկման խնդիր ունեն, բայց դրանք այսօր դեռ չեն սկսվել»,-հայտարարել է կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Հայաստանում շարունակում են Սենատի ընդունած օրինագծի վերաբերյալ քննարկումները: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի  կարծիքով, օրինագիծը կվավերացվի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից: Իսկ այն, որ Թուրքիան կխզի իր կապերը Ֆրանսիայի հետ, ՆԱՏՕ-ի շրջանակում չեն համագործակցի, իսկ Էրդողանն էլ չի մեկնի Փարիզ կամ Ստրասբուրգ Ա.Իսկանդարյանը լուրջ չի համարում:

ԵԽԽՎ-ն շարունակում է իր նստաշրջանը: Հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով մասնակցում է խորհրդաժողովի աշխատանքներին, այսօր դժգոհել է դրա` երկակի ստանդարտների կիրառումից: «Չպետք է լինեն արտոնյալ երկրներ, որոնք կարող են «ժողովրդավարություն» գնել նավթով կամ մեկ այլ արտարժույթով»,-ասել է Զոհրաբյանը` նկատի ունենալով Ադրբեջանին ու Թուրքիային: «Դեկտեմբերին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծ, իսկ ընդամենը վերջերս Թուրքիայի արտոնագրման պետական վարչությունը գրանցել է «Սարկոզի» անվանումով զուգարանի թուղթ և երեխայի տակդիր: Իսկ թե պետական նույն այդ կազմակերպությունն ի՞նչ է գրանցել նախագծի հեղինակ Վալերի Բուայեի անունով, ես անգամ անհարմար եմ զգում բարձրաձայնել»,-ասել է պատգամավորը:

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի ԱԳ նախարարներն այսօր Մոսկվայում կայացած բանակցություններից հետո համատեղ հայտարարություն են ընդունել, որտեղ ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կա Հարավայն Կովկասի տարածաշրջանին ու ԼՂ հակամարտությանը: Կողմերը փաստել են նաև, թե Սոչիում հունվարի 23-ին Դ. Մեդվեդևի, Ս. Սարգսյանի և Ի. Ալիևի կողմից ընդունված հայտարարությունը լրացուցիչ խթան կհանդիսանա խաղաղ կարգավորման գործընթացի համար: Շեշտվել է նաև Ռուսաստանի ու Թուրքիայի հակամարտության գոտում կայունության հաստամանը միտված ներուժն օգտագործելու կարևորությունը:

Ճանապարհային ոստիկանությունը նոր գործելակերպի է անցել: Սխալ տեղում կայանված մեքենաների ոչ թե պետհամարանիշներն են հանում, ինչպես նախկինում էր, այլ օրենքով սահմանված կարգով տեղափոխվում են հատուկ տարածք` տուգանային հրապարակ: Հունվարի 10- 22-ը ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից, կանգառի և կայանման կանոնները խախտելու համար ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 32 տրանսպորտային միջոց, իսկ տեղում կազմվել է 165 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն:

Արդարադատության նախարարն այսօր խոսել է առաջիկա տարում իր անելիքներից: Հրայր Թովմասյանը նաև մտադիր է աշխատակիցներին աշխատելու նոր «ստիմուլներ» փոխանցել: ախարարությունում ստեղծվելու են «աշխատանքային նորմալ պայմաններ», ներդրվելու են խրախուսման համակարգեր, 50 աշխատակիցներ հաճախելու են անգլերենի դասընթացների, շուրջ 60-ն էլ` մարզադահլիճներ: «Իմ փոխնախարարները ամուսնացած չեն, գուցե այդ ամենից հետո նրանք որոշեն ամուսնանալ», -կատակով նկատել է նախարար Թովմասյանը:

Թիվ 130 մանկապարտեզում ժամկետանց կաթի փոշի են հայտնաբերել: Տնօրեն ազատված է աշխատանքից, քաղաքապետարանից վստահեցնում են, որ ամենօրյա ստուգումները շարունակվելու են, իսկ ներում-բեկում չի լինելու: « «Ո՞վ է երաշխավորում, որ այդ ժամկետանց կաթը վաղը չէին տալու երեխաներին: Ես վստահեցնում եմ, որ ցանկացած մանկապարտեզի տնօրեն, ով ուզում է լինի, հաստատ պատասխանատվության է ենթարկվելու, որովհետև ինքը պարտավոր է, ի վերջո, որպես հաստատության ղեկավար վերահսկել այս հաստատությունը»,-խախտում կատարած մանկապարտեզի արդարացող տնտեսվարին այսպես է արձագանքում քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետը:

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011թ-ին կազմել է 5.9 % : Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած նախնական ամփոփագրի, նշված ժամանակահատվածում արդյունաբերության ու գյուղատնտեսության աճը կազմել է 14.1-ական տոկոս:

«Հայաստան» առևտրի կենտրոնն անցել է «Ամերիաբանկ» ընկերությանը` Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման հիմքով: «Ամերիաբանկի կողմից տրամադրվել է ծանուցում նշված տարածքի վարձակալ հանդիսացող ««Հայաստան» առևտրի կենտրոն Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ին` տարածքը մեկամսյա ժամկետում ազատելու վերաբերյալ, սակայն նշված պահանջը չի կատարվել: «Ներկայումս Բանկն իրականացնում է աշխատանքներ` նշված տարածքն ապօրինի տիրապետումից ազատելու ուղղությամբ»,-ասված է բանկի տարածած պարզաբանման մեջ:

Լոռու մարզին այս տարի կտրամադրվի 2000 տոննա ազոտական պարարտանյութ, որի 50 կիլոգրամանոց պարկի արժեքը սահմանվել է 6000 դրամ: Լոռու մարզպետի այս հայտարարությունը հրապարակելուց հետո գյուղատնտեսության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ համայնքների ղեկավարները, հաշվի առնելով բնակիչներից ստացված պահանջարկը, պարարտանյութի յուրաքանչյուր պարկի դիմաց պետք է գանձեն 6000 դրամ և ոչ ավելի և գումարները փոխանցեն մատակարարող կազմակերպությանը: Բացի դրանից, պարարտանյութի փոխադրման և ճանապարհածախսի համար բնակիչները լրացուցիչ չպետք է վճարեն:

ՀՀ կառավարության կողմից զբոսաշրջությունը հռչակվել է որպես տնտեսության զարգացման կարևոր ուղղություններից մեկը, սակայն շրջակա միջավայրի աղտոտվածությամբ հնարավոր չէ Հայաստանում տուրիզմ զարգացնել: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Բնապահպանն արձագանքելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի արտահայտած այն մտքին, թե միևնույն տարածաշրջանում հնարավոր է համատեղել տուրիզմն ու հանքարդյունաբերությունը, նշեց, որ հնարավոր է համատեղել, եթե այն շրջակա միջավայրի համար վնասակար չէ, սակայն. «Ծանր մետաղների մշակման արդյունքում՝ պայթեցումները, փոշին և թունավոր տարրեր պարունակող ապարները լուրջ վնաս կհասցնեն շրջակա միջավայրին: Եվ փոքր տարածքում կողք-կողքի դնել հանքարդյունբերությունն ու զբոսաշրջությունը՝ ուղղակի անհնար է»:

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}