Անգլիացի ջութակահար Ռ. Սիմովիչը ցանկություն ունի շարունակել համագործակցությունը հայ երաժիշտների հետ
Հայաստանում է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Ռոման Սիմովիչը: Նա վաղը Արամ Խաչատրյանի համերգասրահում ելույթ է ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Այս մասին ասուլիսում հայտնեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան:
Ջութակահար Ռոման Սիմովիչն առաջին անգամ է Հայաստանում ու հույս ունի, որ վերջինը չի լինի: Նա ցանկություն ունի, որ հայ երաժիշտների հետ համագործակցությունը կշարունակվի: Հայ ուսանողների հետ անգլիացի ջութակահարն անցկացնելու է նաև վարպետության դասեր:
Ս. Սմբատյանը տեղեկացրեց, որ համերգի ժամանակ տեղի է ունենալու հայաստանյան պրեմիերա` ներկայացվելու է Շոսոնի սիմֆոնիան: Ծրագրում նախատեսված է Կարեն Անանյանի «Լեգենդ լարային նվագախմբի» համար ստեղծագործությունը, որը նվիրված է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին: Համերգին հնչելու է նաև Էրիկ Կորնգոլդի ջութակի կոնցերտը, մենակատար Ռոման Սիմովիչ:
Ս. Սմբատյանըն ասաց, որ համերգի շրջանակներում տեղի է ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անդրանիկ «Music is the answer» ձայնասկավառակի շնորհանդեսը: Սկավառակում Շոստակովիչի, Չայկովսկու և Հայրապետյանի ստեղծագործություններն են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները