ՀՊՃՀ ռեկտոր. 2011թ. դիմորդների կեսը քննությունների ընթացքում անբավարար են ստացել
Ավարտական դասարաններ չունենալու պատճառով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) բազմաթիվ մասնագիտություններով թափուր տեղեր են մնացել: Այս մասին այսօր տեղի ունեցած Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կառավարման խորհրդի այս տարվա անդրանիկ նիստում հայտնեց ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը:
Խոսելով 2011-2012 թթ ուսումնական տարվա ընդունելության մասին, Ա.Ավետիսյանը մտահգություն հայտնեց. «Հանրապետությունում 2011թ. ընդունելության համար պոտենցիալ դիմորդների հավանական թիվը գնահատվել էր մոտ 7000, որի դեպքում մենք (ՀՊՃՀ) կունենայինք մոտ 300 դիմորդ: Սակայան հանրապետությունում դիմորդների ընդհանուր թիվը եղավ 2643, որից 174-ը կամ 6.6%-ը` պոլիտեխնիկի դիմորդներ: Դիմորդների քանակն անախադեպ ցածր է եղել», - նշեց նա:
Ռեկտորի տեղեկացմամբ` 2011թ.-ին իրենց դիմորդների ընդհանուր թիվը կազմել է 174, որից 74-ը` բանակից զորացրվածներ այն դեպքում, որ ընդհանուր տեղերի թիվը 1274 էր, որից անվճար` 385 և վճարովի` 889: Նշենք, որ 2010թ. ՀՊՃՀ-ի դիմորդների թիվը եղել է 1572` 1212 տեղի վրա և ընդունվել ու հրամանագրվել էին 1184 դիմորդ:
Ա.Ավետիսյանը նաև հայտնեց, որ պահանջարկված են շարունակում մնալ հիմնականում համակարգչային համակարգերի և ինֆորմատիկայի, Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի, Տրանսպորտային համակարգերի, Էներգետիկական և կիբեռնետիկայի ֆակուլտետների մասնագիտությունները, որտեղ դիմորդների միջին հոսքը կազմում է ընդհանուր համալսարանական հոսքի ավելի քան 70 %-ը: Նա մտահոգություն հայտնեց նաև ընդունված դիմորդների որակի վերաբերյալ:
«Համեմատելով նախորդ տարվա ցուցանիշների հետ, ցավոք, պետք է փաստել, որ ընդունվել են համեստ գիտելիքներով դիմորդներ: ՀՊՃՀ այս տարվա դիմորդների կեսը քննությունների ընթացքում անբավարար են ստացել: Բանակից զորացրված 74 դիմորդներից միայն 9 դիմորդ է ընդունվել համալսարան: Բոլոր դեպքերում, բուհական համակարգում տարեցտարի ուժգնացող մրցակցության պայմաններում դժվարությամբ համալրվող ուսանողական համակազմի պահպանումը համալսարանի հիմնական խնդիրներից է», - ասաց ռեկտորը:
Նշենք, որ անվճար համակարգում ամենաբարձր անցողիկ միավորներ գրանցվել են կիբերնետիկայի ֆակուլտետում` 19.75, կիր. մաթեմատիկայի ֆակուլտետում` 18.5 (2010թ.` 32.75) և ՔՀ և Ի ֆակուլտետում` 17.5 (2010թ` 31.25): Մնացած ֆակուլտետներում գրանցվել է անցողիկ նվազագույն միավորներ:
Ռեկտորը մտահոգություն հայտնեց նաև միջին մասնագիտական կրթական ծրագրով (Քոլեջի) ընդունելության վերաբերյալ: Նրա խոսքով 2011թ. ընդունելությունը նախատեսում էր հիմնական ընդհանուր կրթության հիմքով պլանային 40 անվճար և 290 վճարովի տեղ, ընդամենը 330 տեղ, իսկ միջնակարգ հիմնական կրթության հիմքով` անվճար 10 և վճարովի 125 տեղ, ընդամենը 135 տեղ: Ընդունելությունը կատարվում էր առանց ընդունելության քննությունների: Մրցույթն իրականացվել է միջնակարգ ընդհանուր և հիմնական ընդհանուր կրթության հիմքերով ավարտական վկայականի (ատեստատի) գնահատականների հիման վրա` վճարովի և անվճար համակարգերում:
«Պետք է արձանագրել, ինչպես և նախորդ տարի, միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով քոլեջի ընդունելության ձախողման փաստը: Անվճար համակարգ ընդունվել են 2 դիմորդ, իսկ վճարովի համակարգ` 5 դիմորդ: Անվճար տեղերի պլանը կատարվել է 0.2%-ով, իսկ վճարովի տեղերի պլանը` 6.1%-ով: Նախորդ տարի այն համապատասխանաբար կազմել է 17.6% և 3.3%, որի պատճառն, ամենայն հավանականությամբ, պոտենցիալ դիմորդների բացակայությունն է: Դա միանգամայն հասկանալի էր, որովհետև միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով դիմորդները գերադասում էին բակալավրիատի հեռակա ուսուցման ձևը», - ասաց ՀՊՃՀ ռեկտորը:
Նրա խոսքով` այլ է պատկերը հիմնական ընդհանուր կրթության հիմքով ընդունելության դեպքում:
«Այստեղ ընդունելությունը կարելի է հաջողված համարել: Բոլոր մասնագիտությունների գծով անվճար տեղերը համալրվել են, իսկ վճարովի տեղերի պլանը կատարվել է 105.9 %-ով», - հայտնեց Ա.Ավետիսյանը:
Ըստ զեկուցողի` 2011-ին առկա կրթական ծրագրով մագիստրատուրա ընդունվել է անվճար համակարգում` 263, վճարովի համակարգում` 141 դիմորդ, իսկ հեռակա կրթական ծրագրով` 107 դիմորդ, որոնցից 2-ը անվճար հիմունքներով` որպես զոհված ազատամարտիկի երեխաներ: Առկա ուսուցմամբ ասիրանտուրա ընդունվել է 15 դիմորդ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին