ՀՊՃՀ. 2011-ին պրոֆեսորադասախոսական անձնակակազմի աշխատավարձը բարձրացվել է 10%-ով
2011թվականին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) եկամուտները նախորդ տարվա համեմատ պակասել են ընդհամենը 0.3%-ով: Այս մասին այսօր տեղի ունեցած Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կառավարման խորհրդի նիստում հայտնեց ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը` հիշեցնելով այդ տարում բակալավրիատի առաջին կուրս ընդունվածների փոքրաթվությունը:
Նրա խոսքով` եկամուտների այսքան փոքր նվազումը ընդունելության կտրուկ նվազման պարագայում պայմավորված է ընթացիկ տարում «Երևանի արդյունաբերական քոլեջ»-ի և Երևանի, Գյումրու և Վանաձորի ՀՊՃՀ հենակետային վարժարանների միավորմամբ, որոնք, իրենց հերթին ավելացրել են համալսարանի ընդհանուր եկամուտները:
Ռեկտորն ընդգծեց, որ հաշվետու տարում համալսարանի եկամուտներում արտաբյուջետային տարեկան մուտքերը մոտ 2.1 անգամ գերազանցել են պետբյուջետային մուտքերին:
«Նախորդ տարում Երևանյան կրթահամալիրի և մասնաճյուղերի արտաբյուջետային միջոցների ու աշխատավարձերի աճի ցուցանիշների անհամամասնությունների մեղմման (նվազման) գործընթացում հաշվետու տարում էական առաջընթաց չի արձանագրվել այն պարզ պատճառով, որ առկա է ուսման վարձաչափերի տարբերություններ մասնաճյուղերի և Երևանի կրթահամալիրի միջև», - նշեց նա:
Ռեկտորը նաև հայտնեց, որ չնայած 2011 թ.-ին ուսանողական համակազմը կրճատվել է, կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակակազմի աշխատավարձը բարձրացվեց 10%-ով, իսկ դեկտեմբեր ամսին համալսարանի ողջ անձնակազմը պարգևատրվեց շուրջ 1 ամսյա աշխատավարձի չափով: Նա նաև հայտնեց, որ նախատեսվում է վերանայել համալսարանի ցածր վարձատրվող աշխատողների աշխատավարձի չափը:
Նշենք, որ դրամական միջոցների մնացորդը 2011թ սկզբին կազմել է ընդհանուրը 1,192,858.40 դրամ, ընթացիկ տարվա մուտքերի կատարողականը` 102.21%, ընդհանուր ծախսը` 3,341,408.4 դրամ, որը նախատեսվածից 0,39%-ով պակաս է:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին