Պոլիտեխնիկը պրոֆեսորադասախոսական ներուժի պահպանման ռեժիմից կանցնի փուլային զարգացման ռեժիմի
Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Կառավարման խորհրդը` ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի նախագահությամբ ընդունեց համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանի hաշվետվությունը՝ ՀՊՃՀ 2011թ. գործունեության վերաբերյալ` գնահատելով այն դրական:
Խորհդրի որոշմամբ մատնանշվեցին նաև 2012թ. օրացուցային տարում համալսարանի գործունեության առաջնահերթ խնդիրները: Եկող տարում Պոլիտեխնիկը պետք է ապահովի բարձր ցուցանիշային ընդունելություն` ճարտարագիտական մասնագիտությունների գծով համալսարանում իրականացվող բոլոր հիմնական կրթական ծրագրերով:
Ընթացիկ տարում, խորհրդի որոշմամբ`պետք է հիմնովին բարելավվի համալսարանի լաբորատոր բազան՝ հիմք ընդունելով Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (ԱՆԵԼ) ծրագիրը, ընդ որում` այն պետք է զուգորդվի համալսարանի (մասնաճյուղերը ներառյալ) ենթակառուցվածքների բարելավմանը միտված աշխատանքների հետ:
Ֆինասնական ոլորտում, ըստ խորհրդի որոշման, մատնանշվել է համալսարանի արտաբյուջետային մուտքերի կառուցվածքի բարելավման անհրաժեշտությունը: Պետք է մեծացվի գիտատեխնիկական համագործակցությամբ և տնտեսական պայմանագրերով նախատեսվող մուտքերի մասնաբաժինը:
Հիմք ընդունելով ռեկտոր Ա.Ավետիսյանի մտահոգությունը` 2011թվականի ընդունելության ոչ դրական արդյունքների վերաբերյալ, խորհուրդը հանձնանարել է բուհի ղեկավարությանը պրոֆեսորադասախոսական ներուժի պահպանման հարկադրական ռեժիմից անցնել դրա փուլային զարգացման ռեժիմի: Ըստ որոշման` ՀՊՃՀ բոլոր ուսումնական ստորաբաժանումներում պետք է սկսվի նաև համալսարանի վերալիցենզավորման և հավատարմագրման գործընթացի նախապատրաստական աշխատանքների կազմակերպական գործընթաց՝ այն առավելագույնս համապատասխանեցնելով Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից մշակված պահանջներին:
Խորհուրդը հանձնարարեց համալսարանի ռեկտորատին՝ մշակել և Գիտական խորհրդի հաստատմանը ներկայացնել առաջարկություններ՝ թվարկված խնդիրների իրականացման միջոցառումների վերաբերյալ, իսկ ՀՊՃՀ Գիտական խորհրդին՝ հաստատել միջոցառումների պլան-ժամանակացույց՝ սույն որոշմամբ առաջադրված խնդիրների իրականացման ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին