«Ընտրություններ-2012». Ս. Մելիքյանը չի բացառում ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկվելը
«Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք, բայց թե ինչ ձևաչափով, առայժմ հայտնի չէ»,- այսօր պատասխանելով գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերաբերյալ Panorama.am-ի հարցին, ասաց «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանը:
Նա նաև չբացառեց ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկվելու հնարավորությունը:
Նշենք, որ նախորդ խորհրդարանական ընտրություններին Ս. Մելիքյանը պատգամավոր է դարձել ՀՀԿ համամասնական ցուցակով:
Անդրադառնալով մեծամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրման վերաբերյալ Panorama.am-ի հարցին` բանախոսը նշեց. «Թե´ համամասնական, թե´ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցության հարցը պարզ կլինի փետրվարի վերջերին` կուսակցության համագումարից հետո»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում