Ինչ արժեք ունեն Թուրքիայի սպառնալիքները

Հեղինակ` Մինասյան Արմեն

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում վավերացվելուց հետո Անկարայից հնչող սպառնալիքներն ինտենսիվ բնույթ ստացան: Հաղորդվեց , որ Էրդողանն իր կուսակցության բարձրագույն մարմինը հավաքել ու քննարկել է պատժամիջոցների այն ցանկը, որոնք մտադիր է կիրառել Փարիզի նկատմամբ:
Ներկայացված քայլերի էֆեկտիվությունը հասկանալու համար դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ, իհարկե, մանրամասն ուսումանսիրություններ են հարկավոր, ինչը ժամանակի առումով հենց հիմա անհնար է: Ուստի կփորձենք մակերեսային որոշ անդրադարձ կատարել և վերլուծել, թե Թուրքիայի սպառնալիքներն ինչ արժեք ունեն, մասնավորապես, Ֆրանսիայի համար:

Հետագա դատողությունները կառուցելու համար, հարկ ենք համարում նշել, որ հիմք է ընդունվում այն հանգամանքը, որ խոստացվող պատժամիջոցները միակողմանի լինել չեն կարող: Այսինքն, դրանց հետևլու է սիմետրիկ պատասխան: Մանավանդ որ, Թուրքիան այնքան է կատաղել, որ խոստանում է սիմետրիկ պատասխաններն էլ ինքը ձեռնարկել: Օրինակ` սպառնում են, որ ոչ միայն հետ կկանչեն Փարիզ գործուղված իրենց դիվանագետին (ենթադրվում է` ռազմական հարցերով կցորդին), այլև չեղյալ կճանաչեն Անկարայում Ֆրանսիայի կցորդի հավատարմագիրը:

Իհարկե, Ֆրանսիայի դեսպանին վտարելուն հերթը դեռ չի հասել, բայց իրենց դեսպանին Փարիզից հետ կանչելու և երկկողմ հարաբերությունների մակարդակն իջեցնելու սպառնալիքները վկայում են, որ բոլոր դեպքերում նման զարգացումների դեպքում Փարիզը ձեռքերը ծալած չի նստելու: Իսկ թե ինչի կհանգեցնի դիվանագիտական հարաբերությունների բարդացումը, դժվար չէ գուշակել: Որ դրանք ինչ-որ կերպ կվնասեն Ֆրանսիային, փաստ է, բայց որ այդ կորուստները հաստատ բազմապատիկ անգամ քիչ կլինեն, քան Թուրքիայի կորուստները` Ֆրանսիայի հետ հարաբերությունները փչացնելու դեպքում, դա էլ կարծես կասկած չի հարուցում:

Իսկ պատճառն այն է, որ Թուրքիան որքան էլ հավակնություններ դրսևորի, ամպագոռգոռ հայտարարություններ անի, միևնույն է Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, միջուկային տերություն, «Մեծ ութնյակի» անդամ, ԵՄ առանցքային դերակատար պետություն է և այսօր Թուրքիայի համար հաստատ ավելի կարևորություն ունի, քան` Թուրքիան իր համար:

Պատժամիջոցների երկրորդ փաթեթը վերաբերում է ռազմական ոլորտին: Անկարան խոստանում է փակել իր ջրային և օդային տարածքը ֆրանսիական ծովուժի և օդուժի առջև: Խնդրին չտիրապետելու պատճառով դժվարանում եմ որևէ մեկնաբանություն տալ այս առնչությամբ, բայց որոշ փաստեր այնուամենայնիվ արժե հիշատակել: Առաջինը` Թուրքիան թեև ծովային հսկայական սահման ունի (ափեզրի երկարությունը` 7200 կմ է), բայց տարածքային ջրերի հարստությամբ աչքի չի ընկնում:

Դեռ պատմությունից հայտնի է, որ Թուրքիան առանցքային նշանակություն ունի միայն նեղուցների հարցում: Բայց եթե հիշողությունս չի դավաճանում ֆրանսիական նավերն այդ նեղուցներ մտել են հեռավոր 1850-ականներին` Ղրիմի պատերազմին մասնակցելու նխատակով (եթե, իհարկե, չհաշվենք Առաջին աշխարհամարտը, որի ժամանակ Թուրքիայի կարծիքը հարցնող չկար):
Ինչ վերաբերում է մյուս հատվածներին` Էգեյան ու Միջերկրական ծովերին, ապա այստեղ մուտք գործելու համար Թուրքիային լուրջ այլընտրանքներ կան. Էգեյան ծովում, օրինակ, տարածքային ջրերի առումով Աթենքը շատ ավելի նախընտրելի գործընկեր է, դե իսկ միջերկրականում ողջ Հյուսիսային Աֆրիկան է` չհաշված Կիպրոսը, Լիբանանն ու Իսրայելը, որոնք անմիջապես Թուրքիայի «քթի տակ» են:

Գանք Թուրքիայի օդային տարածքին: Այստեղ, իհարկե, Անկարան կարևոր դերակատարություն ունի, որովհետև նրա օդային տարածքը առանցքային էր վերջին տարիներին դեպի Աֆղանստան ու Իրաք ՆԱՏՕ-ի փոխադրումների համար: Ճիշտ է` այս հարցում, արդեն որոշակի վերապահումներ կան (նախ` նշված երկրներում ՆԱՏՕ-ի գործողությունները մոտենում են ավարտին, երկրորդ` այլընտրանքային միջանցք է բացել նաև Ռուսաստանը), բայց թուրքական օդային տարածքի կարևորությունը չարժե նսեմացնել: Միայն մեկ հարց է հետաքրքիր` որքանո՞վ է այն կարևոր հենց Ֆրանսիայի համար: Ի վերջո, դրանից առավելապես օգտվում են ամերիկյան և գերմանական օդանավերը:

Մյուս կարևոր հանգամանքն, անշուշտ, տարածաշրջանային զարգացումներն են, որոնց տրամաբանությունից կախված հնարավոր է ֆրանսիական օդուժի ու ծովուժի` դեպի Արևելք տեղաշարժի անհրաժեշտություն ծագի: Այսօր առկա խնդիրներից նման անհրաժեշտություն առա բերելու ներուժ ունեն երկու երկիր` Սիրիան ու Իրանը: Աշխարհագրության տարրական գիտելիքները վկայում են, որ հարկ եղած դեպքում երկուսին էլ հասնելու համար Ֆրանսիան կարող է հանգիստ շրջանցել Թուրքիայի օդային և ջրային տարածքները:

Թե ինչ կլինի դիվանագիտական ու ռազմական համագործակցության ոլորտում, եթե անգամ Թուրքիան իրականացնի իր սպառնալիքներն, առայժմ դժվար է ասել (բոլոր դեպքերում շատ բան կախված է Փարիզի արձագանքից): Բայց ահա, սպառնալիքների մյուս չափաբաժինը Թուրքիայի համար լուրջ ու իրական կորուստներ է խոստանում: Խոսքը` երկկողմ առևտրաշրջանառությունն ու տնտեսական համագործակցությունը դադարեցնելու մասին է:

Անկարան նման սպառնալիքներ տեղացել է դեռ 2001 թվականին, երբ ֆրանսիական խորհրդարանը ցեղասպանության ճանաչման մասին օրենք էր ընդունում, և նախորդ ամիս` երբ ցեղասպանության ժխտման քրեկանացումը քննարկվում էր Ազգային ժողովում: Բայց թե 2001-ին և 2011-ին Փարիզը ուշադրություն չդարձրեց այդ սպառնալիքներին, ավելին` փորձեց ամեն կերպ հասկացնել, որ զարգացումների նման ընթացքը սպառնում է հենց Անկարային: Նման վստահության հիմքն, ըստ էության, երկկողմ տնտեսական համագործակցության ու առևտրի կառուցվածքն ու ծավալներն են:

«Առևտրի միջազգային կենտրոնի» (International Trade Center) տվյալներով  Ֆրանսիայի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը 2008-2010թթ. կազմել է 10-15 մլրդ դոլար, ինչը կազմում է Ֆրանսիայի արտաքին առտրի 1, իսկ Թուրքիայի` 5 տոկոսը: Այս ցուցանիշները գրեթե նույնն են երկկողմ արտահանման ու ներմուծման պարագայում (տես աղյուսակները): Սա արդեն իսկ նշանակում է, որ հարաբերությունների խզումից Թուրքիայի կորուստները հնգապատիկ ավելին են լինելու, քան Ֆրանսիայի կորուստները: Բայց քանակական համեմատությունը միայն տեղին չէ:

Աղյուսակ 1








Աղյուսակ 4

Թուրքիայից Ֆրանսիա ամենաշատը արտահանվող 5 ապրանքատեսակների ծավալը 2010 թվականին




Աղյուսակ 5

Ֆրանսիայից Թուրքիա ամենաշատը արտահանվող 5 ապրանքատեսակների ծավալը 2010 թվականին
 

 

Այսքանը ֆրանս-թուրքական առևտրային հարաբերությունների ծավալների մասին: Մակերեսային անդրադարձ կատարենք դրանց կառուցվածքին: Ի վերջո ժամանակակից Թուրքիան մնում է արդյունաբերական-գյուղատնտեսական երկիր և Ֆրանսիան այնտեղից ներկրվող յուրաքանչյուր ապրանքատեսակի այլընտրանք կարող է հանգիստ գտնել միջազգային շուկայում (թուրքական տեքստիլը կարելի է փոխարինել հնդկականով, իսկ կենցաղային տեխնիկան, օրինակ, կորեականով): Մինչդեռ Ֆրանսիան Թուրքիայի համար տեխնոլոգիաների աղբյուր է, և քանի որ տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում ոչ ոք հենց այնպես չի վաճառում, Թուրքիայի համար շատ դժվար կամ անհնարին կլինի այլընտրանքային գործընկեր գտնելը: Օրինակ, թուրքական ավիապարկի մեծ մասն «Էյրբաս»-երն են, և դրանց տեխնիկական սպասարկումից հրաժարումը միայն շատ լուրջ կորուստներ կպատճառի թուրքական ավիափոխադրողներին և տնտեսությանն ընդհանրապես: Կորուստներ, որոնք Անկարան իրեն թույլ տալ չի կարող: Հետևաբար, Փարիզում լավ էին հասկանում, երբ նշում էին, որ սպառնալիքներով Թուրքիան իրեն է վտանգի տակ դնում:
Հասկանալու համար, թե Թուրքիան ինչ է արտահանում Ֆրանսիա և ինչ ներմուծում, առաջարկում ենք ծանոթանալ ստորև ներկայացվող աղյուսակում բերված տվյալներին, որոնք նույնպես վերցված են «Առևտրի միջազգային կենտրոնի» հրապարակումներից:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում. Այս մասին հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}