«Երկիր». «Վարդան Այվազյանը վրեժ է լուծում հարազատ կուսակցությունից»
«Երկիր» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ համամասնական ցուցակում լինելու են նաեւ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը եւ ԱՄԿ նախագահ Արտաշես Գեղամյանը: Ըստ թերթի աղբյուրի` դժվար է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հարցը, եւ փակված է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին ընդգրկելու հարցը:
Թերթը նաեւ հայտնում է, որ Վարդան Այվազյանը, իմանալով, որ համամասնական ցուցակում չկա, որոշել է մեծամասնականով անցնել խորհրդարան` այդպիսով «վրեժ է լուծելով» սեփական կուսակցությունից: Թերթը նաեւ հիշեցնում է, որ Չարենցավանի այն ընտրատարածքում, որտեղ առաջադրվելու է Այվազյանը, իր ուժերը կփորձի նաեւ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը` հոր օգնությամբ: