Մեծամասնական քարտեզը լուրջ փոփոխություններ չի կրել

Հեղինակ` Արմեն Մինասյան

Հունվարի 12-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Ազգային ժողովի մեծամասնական ընտրատարածքներ կազմավորելու, ընտրատարածքները համարակալելու և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը սահմանելու մասին» որոշում էր կայացրել:

Հիշյալ որոշման անունը թեև հուշում է, թե կոնկրետ ինչ է սահամվում դրանով, այնուամենայնիվ մամուլում որոշման ընդունումը արծարծվեց հիմնականում այն կոնտեքստում, թե որոշ անձանց քմահաճույքին տուրք տալով, ԿԸՀ-ն վերանայում է մեծամասնական ընտրատարածքների սահմանները:
 
Panorama.am-ի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը զարմանք արտահայտեց` նշելով, որ որոշման ընդունումը պայմանավորված է Ընտրական օրենսգրքով, մասնավորապես բխում է 2011 թվականին ընդունված փոփոխություններից:
Նրա խոսքով, օրինակ, եթե նախկինում Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի  նստավայրը որոշվում էր Կառավարության կողմից, ապա օրենսգրքի փոփոխության արդյունքում այդ լիազորությունը տրված է ԿԸՀ-ին, որն էլ իրացնելով` հունվարի 12-ին համապատասխան որոշում է կայացվել:

Ինչ վերաբերում է ընտրատարածքներ կազմավորելուն, ապա Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ` այստեղ ևս ընդամենը կատարվել են Ընտրական օրենսգրքում իրականացված փոփոխությունների պահանջները:

«Առաջինը` օրենքով ուղղակի ամրագրվում է, որ ընտրատարածքը չի կարող ընդգրկել տարբեր մարզերի համայքներ:
 Այսինքն, եթե մենք ունենք կոնկրետ մարզ և այդ կոնկրետ մարզի տարածքում լինում է ընտրատարածք, այն չի կարող իր մեջ ունենալ բնակավայրեր հարևան մարզից»,- նշեց Տիգրան Մուկուչյանը` վկայակոչելով Ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետը, որտեղ ամրագրված է.

«Ընտրատարածքը միասնական տարածք է և չի կարող ընդգրկել տարբեր մարզերի համայնքներ, իսկ մարզում` ոչ սահմանակից բնակավայրեր: Երևան քաղաքի ընտրատարածքները չեն կարող ընդգրկել այլ համայնքներ»:

Ըստ ԿԸՀ նախագահի` նախկինում նման պահանջ օրենսդրորեն չկար և արդյունքում առկա էին ընտրատարածքներ, որոնք ընդգրկում էին երկու տարբեր մարզերի համայնքներ. օրինակ` Վայոց Ձորի մարզն ընդգրկող ընտրատարածքի մեջ էին Արարատի մարզի մի շարք համայնքներ, Լոռվա մարզի Թումանյանի տարածաշրջանի որոշ գյուղեր ներառված էին Տավուշի մարզն ընդգրկող ընտրատարածք, իսկ Արմավիրի մարզի Բաղրամյանի և Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջաններն էլ կազմում էին մեկ ընտրատարածք: Տիգրան Մուկուչյանի խոսքով` ընտրատարածքների սահմանները վերանայելու անհրաժեշտության առաջին պատճառը հենց այս իրավիճակն էր:

Մյուսը օրենսգրքի նույն` 17-րդ հոդվածի 3-րդ կետն է, որով սահմանվում են ընտրատարածքի կազմավորման գործոնները, այդ թվում` ընտրատարածքի ընտրողների թիվը. «Ընտրատարածքները կազմավորվում են` հաշվի առնելով մարզերի սահմանները, տարածքի աշխարհագրական, տեղագրական և ֆիզիկական առանձնահատկությունները, հաղորդակցության միջոցների առկայությունը, գոյություն ունեցող սոցիալական և այլ գործոններ»:

Ընտրողների թվի վերաբերյալ էլ օրենքը սահմանում է հետևյալ բանաձևը` «Մարզում (Երևան քաղաքում) կազմավորված ընտրատարածքներից յուրաքանչյուրում ընտրողների թիվը չպետք է ավելի քան 10 տոկոսով գերազանցի կամ պակաս լինի մարզի (Երևան քաղաքի) ընտրողների ընդհանուր թվի և այդ մարզում (Երևան քաղաքում) կազմավորված ընտրատարածքների թվի հարաբերությունից»:

«Երբ մենք հաշվարկում էինք այս բանաձևով և հիմք էինք ընդունում այսօր նշված ընտրողների թվերը, ստացանք նույն պատկերն, ինչ որ ունենք այսօր: Այսինքն` 13 ընտրատարածք պետք է լինի Երևանում, երկուսը, օրինակ, պետք է լինի Արագածոտնում, 4-ը` Լոռիում և այլն: Այսինքն յուրաքանչյուր մարզի համար նախատեսված մանդատների թիվը մնում է նույնը: Այստեղ որևէ փոփոխության խնդիր չի ծագում»,- նշեց Տ. Մուկուչյանն ու հավելեց, որ հենց այդ պատճառով էլ ընտրատարածքների հերթական համարները փոփխություն չեն կրել: Որոշակի փոփխություններ կրել են մի քանի ընտրատարածքների սահմաններ` նրանք, որոնք չէին համապատասխանում օրենքի վերը նշված պահանջներին:


ԿԸՀ նախագահը մանրամասն ծանոթացրեց փոփոխություններին ու դրանց արդյունքում ձևավորված քարտեզին, որն էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

Մայրաքաղաք Երևանը, ինչպես նախկինում, այսօր էլ բաժանված է 13 ընտրատարածքների: Հոււնվարի 12-ի ընդունված որոշմամբ փոփոխություններ նախատեսված են դրանցից միայն 7-ում:

Դավթաշեն վարչական շրջանն ու Արաբկիրից մեկ հատված ընդգրկող թիվ 5 ընտրատարածքից ընդամենը մի քանի շենք` 342 ընտրողով, տեղափոխվել է Արաբկիրի վարչական շրջան ներառող թիվ 4 ընտրատարածք: Պատճառը` տվյալ շենքի բնակիչների հարմարավետությունն է. շենքի անմիջապես հարևանությամբ գտնվում է 4-րդ ընտրատարածքի տեղամասերից մեկը: Այս փոփոխության արդյունքում ընտրողների թիվը թիվ 4-ում այսօրվա դրությամբ կազմում է 58791, իսկ թիվ 5-ում` 62463:


Նման փոփոխություն է արձանագրվել է նաև Կենտրոն վարչական շրջանում, որը նախկինի պես կազմում է երկու ընտրատարածք` թիվ 9-ը և 10-ը: Այստեղ 10-րդ ընտրատարածքից մի ամբողջ տեղամաս` 1636 ընտրողներով, փոխանցվել է 9-րդին: Արդյունքում` ընտրատարածքներում ընտրողների թիվը գրեթե հավասարվել է. 55674-ը` 9-ում և 55439-ը` 10-ում:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները ներառող թիվ 13 ընտրատարածքից 2 տեղամաս` 3378 ընտրողներով, փոխանցվել է Շենգավիթի մի մասը ներառող թիվ 12 ընտրատարածք: Առաջացած խզվածքը հարթելու նպատակով էլ թիվ 11-ից մեկ տեղամաս` 1382 ընտրողներով, կցվել է թիվ 13-ին: Այս փոփոխությունների արդյունքում ընտրողների թիվը համապատասխան ընտրատարածքներում կազմել է թիվ 11-ում` 65976, թիվ 12-ում` 65986, թիվ 13-ում` 66171:

Երևանի մյուս ընտրատարածքներ իսահմանները մնացել են անփոփոխ և այսօրվա դրությամբ ունեն ընտրողների հետևյալ քանակը. թիվ 1` 63454 (ներառում է Ավան վարչական շրջանն ու հատված Նոր-Նորքից), թիվ 2` 61672 (Նոր-Նորք), թիվ 3` 64306 (Քանաքեռ-Զեյթունը և փոքր հատված Նոր-Նորքից), թիվ 6` 59259 (Աջափնյակ), թիվ 7` 59836 (Մալաթիա-Սեբաստիա), թիվ 8` 60807 (Մալաթիա-Սեբաստիա և հատված Շենգավիթից):

Արագածոտնի մարզը բաժանված է երկու ընտրատարածքի: Սակայն եթե նախկինում դրանցից մեկը հատված էր ներառում նաև Արմավիրի մարզից, ապա Ընտրական օրենսգրքի նոր պահանջով այս հնարավորությունը բացառված է: Արդյունքում որոշում է կայացվել թիվ 14 ընտրատարածքի որոշ գյուղական համայնքներ (Աղձք, Անտառուտ, Բյուրական, Ոսկեհատ, Ոսկևազ, Սասունի, Տեղեր, Օշական, Օրգոտ) փոխանցել թիվ 15 ընտրատարածք: Այս փոփոխությունների արդյունքում 14-րդ ընտրատարածքում, որը ներառում է նախկին Արագածի, Ապարանի շրջաններն ու Աշտարակի շրջանի մի մասը` կազմում է 57041, իսկ նախկին Աշտարակի շրջանի մյուս հատվածն ու Թալինի շրջանը ներառող 15-րդ ընտրատարածքում` 56243:

Արարատի մարզում ընտրատարածքների թիվը ևս փոփոխություններ չի կրել և ապագա խորհրդարանում կունենա երեք մանդատ: Սակայն նախկինում մարզի մի հատված կցված էր Վայոց Ձորի մարզին, և իրողության վերացումն էլ պատճառ է դարձել, որպեսզի վերանայվեն մարզի ընտրատարածքների սահմանները: Արդյունքում Մասիսի տարածաշրջանը և նախկին Արտաշատի շրջանից մի հատված ներառող թիվ 16 ընտրատարածքից Արտաշատը ներառող թիվ 17 ընտրատարածքին են փոխանցվել Դիտակ, Հովտաշեն և Վերին Դվին համայնքները: Թիվ 17-ին միացվել է նաև նախկինում 18-րդ ընտրատարածքում ընդգրկված Այգեպատ համայնքը: Իսկ նախկինում Վայոց Ձորի թիվ 39 ընտրատարածքի մեջ ընդգրկված տասներկու համայնքները (Գոռավան, Դաշտաքար, Զանգակատուն, Լանջանիստ, Լանջառ, Լուսաշող, Շաղափ, Պարույր Սևակ, Վարդաշատ, Տիգրանաշեն, Ուրցալանջ, Ուրցաձոր) ներառվել են նախկին Արարատի շրջանը ներառող թիվ 18 ընտրատարածքին: Այս փոփոխությունների արդյունքում ընտրողների թիվը համապատասխանաբար կազմել է թիվ 16-ում` 67813, թիվ 17-ում` 66394, թիվ 18-ում` 73022:

Արմավիրի մարզը ևս 3 մանդատ կունենա: Սակայն ի տարբերություն նախորդ ընտրությունների, մարզին են վերադարձել նախկինում Արագածոտնի թիվ 15 ընտրատարածքի մեջ ընդգրկված` նախկին Բաղրամյանի շրջանի համայնքները: Սրա հետևանքով այս մարզում ևս ընտրատարածքների ներքին սահմանները որոշակի փոփոխություններ են կրել: Մասնավորապես, Էջմիածնի տարածաշրջանի թիվ 19 ընտրատարածքին միացել են Այգեշատ, Դաշտ, Ծաղկունք, Շահումյան, Շահումյանի թ/ֆ և Նորակերտ համայնքները, որոնք նախկինում ընդրկված էին թիվ 20 ընտրատարածքում: Սրա դիմաց թիվ 20 ընտրատարածքին հարևան 21-րդ ընտրատարածքից կցվել են Ալաշկերտ, Այգեշատ, գ. Արմավիր, Արևիկ, Հայկավան, Մայիսյան, Մրգաշատ, Ջանֆիդա և Տանձուտ: Նման կորուստը թիվ 21-րդ ընտրատարածքին փոխհատուցվել է Արագածոտնի մարզից վերադարձված համայնքներով, որոնք գործնականում կազմում են նախկին Բաղրամյանի ողձջ շրջանը: Այս փոփոխությունները միտված են եղել մարզի ընտրատարածքներում ընտրողների թվի համահարթեցմանը և արդյունքում նրանց թիվը 19-րդ ընտրատարածքում կազմել է 74224, 20-րդում` 72775, իսկ 21-րդում` 74108: Նշենք, որ Արմավիրի մարզի ընտրատարածքներն ընտրողների թվով ամենամեծն են ողջ հանրապետությունում:

Գեղարքունիքի մարզում` Գավառի տարածաշրջանը ներառող թիվ 22 ընտրատարածքի սահմանները մնացել են անփոփոխ: Ընտրողների թիվն այսօրվա դրությամբ այս ընտրատարածքում կազմում է 57029: Մարզի մյուս երկու ընտրատարածքների դեպքում որոշ փոփոխություն կա` կապված կոմունիկացիոն խոչընդոտների հաղթահարման հետ: Մասնավորապես, Վարդենիս քաղաքի մերձակա Ակունք համայնքը, որ նախկինում ներառված էր թիվ 24 ընտրատարածքում, այդ ընտրատարածքի հետ կապված էր Վարդենիս-Տորֆավան-Վանևան-Ծովակ ավտոճանապարհով, որոնք բոլորն էլ ներառված էին թիվ 23 ընտրատարածքում: Ուստի որոշում է կայացվել Ակունքն ընդգրկել է թիվ 23-ի մեջ, իսկ դրա դիմաց Ծովակ, Տորֆավան և Վանևան համայնքները փոխանցել թիվ 24-ին: Արդյունքում` Ճամբարակի տարածաշրջանը և Սևանի ու Վարդենիսի տարածաշրջաններից հատվածներ ներառող թիվ 23-ում ընտրողների թիվը կազմել է 61421, իսկ հիմնականում նախկին Մարտունու շրջանն ընդգրկող թիվ 24-ում` 63365:

Կոտայքի մարզում որևէ փոփոխություն չի գրանցվել: Այս մարզի նախկին բաժանումը` 4 ընտրատարածք, համապատասխանել է Ընտրական օրենսգրքի փոփոխություններով առաջ եկած պահանջներին: Նշենք, որ այսօրվա դրությամբ մարզի ընտրատարածքներում ընտրողների թիվը կազմում է թիվ 25-ում` 58699 (Ներառում է Հրազդան ու Ծաղկաձոր քաղաքները և նրանց հարակից գյուղերը), թիվ 26-ում` 58468 (Չարենցավան, Եղվարդ քաղաքներն ու հարակից գյուղերը), թիվ 27-ում` 56533 (նախկին Աբովյանի շրջանն ու Նաիրիի շրջանի մի հատված), թիվ 28-ում` 56477 (Աբովյան քաղաքն ու հարակից գյուղերը):

Լոռու մարզում թեև մանդատների քանակի փոփխություն չի եղել, սակայն ընտրատարածքների սահմանների վերանայում կայացել է ` կապված այն բանի հետ, որ մարզին են վերադարձվել Թումանյանի տարածաշրջանի այն վեց համայնքները, որոնք նախկինում ընգրկված էին Տավուշի մարզի թիվ 40ընտրատարածքում (Թեղուտ, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց, Շնող, Քարակոփ): Վերջիններս միացել են թիվ 31 ընտրատարածքին: Սրա դիմաց Թումանյանի տարածաշրջանին միացված նախկին Ստեփանավանի շրջանի մի շարք գյուղեր (Գարգառ, Գյուլագարակ, Կուրթան, Հոբարձի, Վարդաբլուր) տրվել են թիվ 32 ընտարատարածքին: Սրանից բացի, 31-րդ ընտրատարածքից Վանաձոր քաղաքի թիվ 30 ընտրատարածքին են փոխանցվել Գուգարք և Շահումյան գյուղական համայնքները: Վանաձոր քաղաքի սահմաններում` նախկինում եղած բաժանման համեմատ, որևէ փոփոխություն չի կատարվել: Վերջնահաշվարկում Լոռու մարզի ընտրատարածքներն ընտրողների թվով ունեցել են հետևյալ պատկերը. թիվ 29-ում` 65006 (նախկին Սպիտակի շրջանն ու հատված Վանաձոր քաղաքից), թիվ 30-ում` 61819 (Վանաձոր), թիվ 31-ում` 54658 (նախկին Թումանյանի ու Գուգարքի շրջանների մեծ մասը), թիվ 32-ում` 55158 (նախկին Ստեփանավանի ու տաշիրի շրջանները):

Շիրակի մարզում ընտրատարածքների փոփոխությունները պայմանավորված են եղել ընտրողների թվի համահարթեցման ու կոմունիկացիոն դժվարությունների խնդիրներով: Հիմնական փոփոխությունները կատարվել են Գյումրի քաղաքի սահմաններում: Թիվ 33 ընտրատարածքից (Ամասիայի, Աշոցքի շրջանները ու Ախուրյանի շրջանի ու Գյումրի քաղաքի մի հատված) Ախուրիկ համայնքը փոխանցվել է թիվ 35-ին, որն ընդգրկում է նախկին Ախուրյանի շրջանի մեծ մասն ու փոքր հատված Գյումրիից: Այս ընտրատարածքին են միացվել նաև թիվ 36-ում (Արթիկի և Անիի նախկին շրջանները) ընդգրկված Այգաբաց Բայանդուր, Գետք, Երազգավորս, Ղարիբջանյան համայնքները: Իսկ թիվ 34-ը ընդգրկում է Գյումրիի մեծ մասը: Նշենք, որ Գյումրի քաղաքի սահմաններում նախկին բաժանման հետ համեմատած կատարվել է սոսկ մեկ տեղամասի փոփոխություն: Կատարված փոփոխությունների արդյունքում մարզի ընտրողները բաշխվել են հետևյալ կերպ. թիվ 33-ում` 54161, թիվ 34-ում` 61902, թիվ 35-ում` 55993, թիվ 36-ում` 54899:

Սյունիքում, ինչպես և Կոտայքում, առկա իրավիճակը փոփոխություններ չի պարտադրել և ԿԸՀ-ն որոշել է այստեղ ևս ընտրատարածքների սահմանները չվերանայել: Արդյունքում մարզն ապագա խորհրդարանում կրկին երկու մանդատ կունենա: Թիվ 37 ընտրատարածքը, որ ներառում է Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններն, այսօրվա դրությամբ ունի 54766 ընտորղ, իսկ Կապանի և Մեղրիի տարածաշրջանները ներառող թիվ 38 ընտրատարածքը` 50387 ընտորղ:

Վայոց Ձորի մարզը, ինչպես նախկինում, նոր փոփոխություններով ևս կունենա մեկ մանդատ: Միակ տարբերությունն այն է, որ նախկինում մարզը ներառող թիվ 39 ընտրատարածքում ընդգրկված էին նաև Արարատի մարզի որոշ համայնքներ, որը նոր փոփոխություններով այլևս անհնար է: Արդյունքում` ողջ մարզը կազմում է մեկ ընտրատարածք, և բնակչության թվով պայմանավորված այն ամենափոքրն է ողջ հանրապետությունում` ընդամենը 46317 ընտորղ:

Տավուշի մարզը, որն իր հերթին կորցրել է Լոռվա մարզից նախկինում ընդգրկված համայնքները, երկու ընտրատարածք կազմելու հնրավարությունը պահպանել է: Այստեղ օրենքի պահանջները կատարելու համար բավարար է եղել, որպեսզի Իջևանի և Բերդի տարածաշրջանները միավորող թիվ 41 ընտրատարածքից ընդամենը մեկ համայնք` Չինչին, տեղափոխվի թիվ 40 ընտրատարածք: Արդյունքում 40-րդ ընտրատարածքում ընտրողների թիվը կազմել է 50758, իսկ 41-րդում` 54397:

Վերջում հավելենք, որ Ընտրական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններով, այսուհետ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրը որոշելու է ԿԸՀ-ն: Այս լիազորությունը նույնպես ԿԸՀ-ն իրացրել էր հունվարի 12-ին կայացած նիստում և նույն որոշմամբ սահմանել ԸԸՀ-ների նստավայրերը: Ըստ այդմ` 41 ԸԸՀ-ներից 13-ի նստավայրն է մայրաքաղաք Երևանը (համապատասխանաբար 1-ից մինչև 13-րդն), 3-ական Գյումրիում (33, 34, 35) և Վանաձորում (29, 30, 31), և մեկական հետևյալ բնակավայրերը. Աշտարակ (14), Թալին (15), Մասիս (16), Արտաշատ (17), Արարատ (18), Վաղարշապատ (19), Մեծամոր (20), Արմավիր (21), Գավառ (22), Սևան (23), Մարտունի (24), Հրազդան (25), Եղվարդ (26), Նոր Հաճն (27), Աբովյան (28), Տաշիր (32), Արթիկ (36), Գորիս (37), Կապան (38), Եղեգնաձոր (39), Նոյեմբերյան (40) և Իջևան (41):

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում. Այս մասին հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}