Քաղաքական 19:29 26/01/2012

Ընտրական արատ, թե՞ մաթեմատիկայի չիմացություն. Ի՞նչ է ուզում ՀԱԿ-ը

Հեղինակ` Արմեն Մինասյան

Նախորդ շաբաթ Հայ ազգային կոնգրեսը «Ընտրական գործընթացի բարեփոխման պլատֆորմ» վերտառությամբ մի փաստաթուղթ հրապարակեց: Այնտեղ կետ առ կետ ներկայացվում էին քայլեր, որոնց միջոցով, ըստ ՀԱԿ-ի, ընտրական համակարգի արատները կարելի է հաղթահարել:

Մասնավորապես 6-րդ կետով առաջարկվում է հետևյալը. «Հանրային հեռուստատեսությամբ համապետական ընտրությունների համար նախատեսված անվճար եթերաժամի տևողությունը պետք է սահմանել օրական մինչև 15 րոպե, հաղորդումները հեռարձակել հիմնականում ժ. 20-24-ի միջակայքում»։

Նախ` ինչպես ձևակերպումից է երևում, այս պահանջը (իսկ որ դա պահանջ է` վկայում է «պետք է» բայի գործածությունը) որևէ կոնկրետ հասցեատիրոջ ուղղված չէ: Ամենևին էլ հասկանալի չէ` ՀԱԿ-ը պահանջը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացնում, թե քաղաքական ուժերին:

Բանն այն է, որ նախընտրական քարոզչության նպատակով եթերի տրամադրման հարցը կարգավորվում է օրենքով` Ընտրական օրենսգրքով, մասնավորապես 19-րդ, 89-րդ և 123-րդ հոդվածներով: Դրանցում մասնավորապես ասված է, որ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին անվճար եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը հաստատում է ԿԸՀ-ն, ըստ որում` սահամանված է, որ այդ եթերաժամը չի կարող գերազանցել 60 րոպեն:

Ստացվում է, որ եթե ՀԱԿ-ի պահանջն ուղղված է ԿԸՀ-ին, և եթե ԿԸՀ-ն ցանկանա այն բավարարել, ապա օրենքի ու ՀԱԿ-ի պահանջների համադրման արդյունքում կստացվի, որ կուսակցություններն ու դաշինքներն ավճար հիմունքներով եթերից քարոզչություն կարող են իրականացնել ընդամենը 4 օր` օրենքով սահմանված 60 րոպեն բաժանում ենք ՀԱԿ-ի պահանջած օրական 15-ի րոպեի վրա:

Իսկ եթե ՀԱԿ-ի պահանջն այլ բան է ենաթդրում, ասենք` սահմանված նվազագույն եթերաժամի վերանայում, ապա տվյալ դեպքում գործ ունենք օրենսդրական փոփոխության հետ և շատ ճիշտ կլիներ, որ համապատասխան պահանջ (գուցե` կոչ) ուղղվեր քաղաքական մյուս ուժերին:

Կարծում ենք, այստեղ պարզաբանումների անհրաժեշտություն կա: Մանավանդ որ` Լևոն Զուրաբյանը խոստացել է իրենց առաջարկը պաշտոնապես ուղարկել ԿԸՀ:

Առաջարկի ուշագրավությունն այսքանով չի սահմանափակվում: Գլխավորն առջևում է` որքանո՞վ է իրականանալի ՀԱԿ-ի այս պահանջը: Հարցին պատասխանելու համար ընդամենը պետք է մի քանի մաթեմատիկական գործողություն կատարել:

ՀՀ Պետռեգիստրում այս պահին գրանցված է 89 կուսակցություն: Ենթադրենք` բոլոր այդ կուսակցությունները ցանկություն են հայտնում մասնակցել ընտրություններին: Ու ի՞նչ: Ստացվում է, որ ՀԱԿ-ի պահանջը բավարարելու համար միևնույն հեռուստաընկերությունը պետք է օրական 23 ժամ (89 կուսակոցություն * 15 րոպե = 1335 րոպե, որը բաժանած 60 րոպեի վրա = 22 ժամ 15 րոպե) քաղաքական քարոզչություն հեռարձակի: Արդյոք ողջամի՞տ է սա:

Գուցե առարկություններ լինեն` ոչ բոլոր կուսակցություններն են ընտրություններին մասնակցում: Խնդիր չկա (չնայած` օրենք գրելիս պետք է հաշվի առնել տեսականոր հնարավոր ամեն ինչ), պրակտիկ օրինակ բերենք: 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել են 23 կուսակցություններ ու դաշինք: ՀԱԿ-ի առաջ քաշած պայմանները տվյալ դեպքում անհնար է իրականացնել, որովհետև 23 մասնակիցների դեպքում կպահանջվի օրական 5 ժամ 45 րոպե: Մինչդեռ ժամը 20-ից 24-ն ընկած հատվածն ընդամենը չորս ժամ է: Այսինքն` եթե ՀԱԿ-ի պահանջն իրագործվեր նախորդ ընտրություններում 7 կուսակցություն պետք է զրկվեր ներկայացված պայմաններով քարոզչություն իրականացնելու հնարավորությունից:
Այստեղ երկու տարբերակ կա. կամ` պետությունը (ի դեմս ԿԸՀ-ի, Հանրային Հեռուստաընկերության և մյուս կառույցների) պետք է խտրական մոտեցում ցուցւաբերի ընտրությունների մասնակիցներին` նրանց մի մասին անհավասար պայմանների մեջ դնելով, կամ էլ` հրաժարվի այս առաջարկը (պահանջը) քննարկելուց: Բնականաբար` պետությունը երկրորդ ուղին կնախընտրի, և առաջարկն անհնարին համարելով, չի ընդունի այն:

Եվ այս մասին ՀԱԿ-ում շատ լավ գիտեն (եթե, իհարկե, մաթեմատիկայի հետ կապված խնդիրներ չունեն): Հետևաբար` ինչո՞ւ է այս առաջարկը դաշտ նետվել: Դժվար է ասել: Հավանաբար` դրա չկատարման արդյունքում աղմուկ բարձրացնելու և այդ աղմուկը քաղաքական կապիտալի վերածելու նպատակով: Կհաջողվի՞ դա, թե ոչ` կախված է մեզանից` ընտրողներից. կապավինենք մաթեմատիկայի ոլորտում մեր գիտելիքներին, թե դիմացինի մեկնաբանություններին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում. Այս մասին հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}