Հայաստանը Բաքվում ելույթ կունենա մայիսի 24-ին
«Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթում Հայաստանը հանդես է գալու երկրորդ կիսաեզրափակչին՝ մայիսի 24-ին: Նախօրեին կայացած վիճակահանության արդյունքում պարզվել է, թե մասնակից 37 երկրներից որոնք են առաջին, որոնք երկրորդ կիսաեզրափակիչներին ներկայացնելու իրենց երգը: Հայաստանի հետ մայիսի 24-ին ելույթ են ունենալու նաև Սերբիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Մակեդոնիան, Բելառուսը, Մալթան, Ուկրաինան, Բուլղարիան, Շվեդիան, Վրաստանը, Սլովենիան, Էստոնիան, Թուրքիան, Սլովակիան, Խորվաթիան, Նորվեգիան, Լիտվան և Բոսնիա Հերցոգովինան ներկայացնող մասնակիցները:
Մայիսի 22-ին կայանալիք առաջին կիսաեզրափակչին հանդես է գալու 18 պետության ներկայացուցիչ՝ Չեռնոգորիա, Իսլանդիա, Ռումինիա, Ալբանիա, Բելգիա, Լատվիա, Շվեյցարիա, Ֆինլանդիա, Հունաստան, Մոլդովա, Կիպրոս, Ավստրիա, Դանիա, Ռուսաստան, Սան Մարինո, Իսրայել, Իռլանդիա, Հունգարիա:
Մեծ հնգյակի երկրները՝ Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, ինչպես նաև նախորդ տարվա հաղթողը, այսինքն հյուրընկալող երկիրը ելույթ են ունենալու միայն եզրափակչին:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթը տեղի է ունենալու Բաքվում մայիսի 22-26-ը:
Նշենք, որ մասնակից երկրներից շատերն արդեն ընտրել են իրենց ներկայացուցիչներին: Հայաստանի ներկայացուցչի անունը դեռ հայտնի չէ: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, մեր մասնակցի հետ կապված հայտարարությամբ հանդես կգա Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները