ԳԹԿ պաշտոնական կայքէջը թուրք հակերների հարձակմանն է ենթարկվել
Հայաստանի Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքէջն (www.atc.am) այսօր թուրք հակերների հարձակմանն է ենթարկվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԳԹԿ լրատվական ծառայության ղեկավար Գայանե Մանուկյանը:
Նրա խոսքով, հակերային հարձակման մասին ահազանգն այսօր առավոտյան ստացել են մի քանի ուսուցիչներից: «Էջը բացելիս թուրքալեզու հոլովակ էր հայտնվում, որը ներկայացնում էր մի հարսանիք, այնուհետև դրա վերջում մարդիկ իրար էին ծեծում», -ներկայացրեց Մանուկյանը:
Նրա խոսքով, ԳԹ կենտրոնի մասնագետներին հաջողվել է լուծել խնդիրը և այժմ կայքը գործում է: ՀՀ ԳԹԿ-ում ենթադրում են, որ իրենց կենտրոնը արդեն իսկ մեծ ճանաչում է ձեռք բերել միջազգային ասպարեզում, ինչն էլ թուրք հակերների համար չարամտության շարժառիթ է հանդիսացել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան