Ռալֆ Յիրիկյանը չի ուզում և չի կարող
«Վիվասել» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան, ըստ էության, հերքել է լուրերն այն մասին, թե ընդգրկվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում: «Վիվասել» ընկերության մամլո խոսնակ Վահե Իսահակյանը այս առիթով ասել է. «Ռալֆ Յիրիկյանը բազմիցս հայտարարել է և վերահայտարարում է, որ ոչ միայն չունի որևէ քաղաքական պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու հավակնություն, այլև որևէ առնչություն` քաղաքականության հետ: Սա նշանակում է, որ Յիրիկյանը չի առաջադրվի նաև մեծամասնական ընտրակարգով: Յիրիկյանը պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավական հնարավորություն չունի էլ, որովհետև ՀՀ քաղաքացիություն ստացել է 2009 թվականի մայիսին»: Այնուհետև թերթը հիշեցնում է, որ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար անհարժեշտ է առնվազն հինգ տարվա ՀՀ քաղաքացիություն ունենալ: