Իրանի Մեջլիսը կարգելի նավթ վաճառել Եվրոպային մինչև պատժամիջոցների կիրառելը
Իրանի Մեջլիսը կարգելի նավթ վաճառել Եվրոպային մինչև պատժամիջոցների կիրառելը:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում` նշել է ԻԻՀ Մեջլիսի էներգետիկայի հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Սեյյեդ Էմադ Հոսեյնին:
Իրանցի խորհրդարանականը նշել է, որ պատգամավորներն օրենքի նախագիծ են ներկայացրել, որի հաստատման պարագայում ԻԻՀ Մեջլիսը կառավարությանը կարգելի նավթ վաճառել Եվրոպային մինչև վերջինիս կողմից պատժամիջոցների կիրառումը:
Էմադ Հոսեյնիի խոսքով` Իտալիայի, Իսպանիայի և Հունաստանի ներկրած նավթամթերքի ծավալների զգալի մասը բաժին է ընկնում իրանական նավթին, բացի այդ, այդ երկրների նավթավերամշակման գործարաններն աշխատում են Իրանից ներկրված հում նավթի հաշվին:
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 23-ին ԵՄ անդամ երկրները, քննարկելով իրանական նավթի նկատմամբ էմբարգո կիրառելու հարցը, որոշում կայացրեցին էմբարգո կիրառել հուլիսի սկզբից: Որոշման համաձայն` ԵՄ անդամ երկրները մինչև 2012թ. հուլիս ամիսը պետք է դադարեցնեն Իրանի հետ նավթի ներմուծման մասին կնքված պայմանագրերը:
Հավելենք, որ իրանական նավթը տոկոսային հարաբերակցությամբ ներկրում են հետևյալ երկրները` Ճապոնիա (14%), Հարավային Կորեա (10%), Չինաստան (22%), ասիական այլ երկրներ (12%), Հնդկաստան (13%), Հարավային Աֆրիկա (4%), Իսպանիա (6%), Իտալիա (7%), Թուրքիա (7%), ԵՄ անդամ այլ երկրներ (5%):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա