Իրանն ավելի շուտ կդադարեցնի նավթի արտահանումը Եվրոպա, քան ԵՄ-ի սահմանած էմբարգոյի հաստատումը
Իրանցի խորհրդարանականները հնարավոր է առաջիկա կիրակի օրը հավանության արժանացնեն մի օրինագիծ, որով ամբողջապես կարգելվի իրանական նավթի արտահանումը Եվրոպա:
Այս մասին տեղեկացնում է բրիտանական «Financial Times» պարբերականը, հղում անելով Իրանի խորհրդարանի էներգետիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Իմադ Հուսեինին:
«Եթե օրինագիծը հաստատվի, կառավարությունը պարտավոր կլինի դադարեցնել նավթի արտահանումը Եվրոպա ավելի վաղ, քան նախատեսված է ԵՄ իրանական նավթի վրա կիրառված էմբարգոյի գործողության ժամկետով», - ասել Հուսեինը:
Հիշեցնենք, հունվարի 23-ին Եվրամիության անդամ պետությունները համաձայնության էին եկել իրանական նավթի արտահանման հանդեպ էմբարգո կիրառելու հարցում: Էմբարգոն ենթադրում է արգելք սահմանել Իրանից արտահանվող նավթի հումքի վրա: Նշվում էր, թե արդեն գործող համաձայնագրերով պարտավորությունների կատարման վերջնաժամկետ է համարվելու սույն թվականի հուլիսի 1-ը, իսկ նոր պայմանագրերի կնքումը սահմանված պատժամիջոցի խախտում կդիտարկվի:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին