Orange-ը 2012-ին էլ կշարունակի պայքարել աուտիզմի դեմ
Orange Հիմնադրամը և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամն «ԱրԲեՍ» Առողջության կենտրոնում այսօր ամփոփել են 2011 թ-ի ընթացքում իրականացված բարեգործական ծրագրի արդյունքները, որի նպատակն էր աջակցություն ցուցաբերել աուտիզմով երեխաներին, նրանց ծնողներին:
Orange Armenia-ից տեղեկացնում են, որ ծրագիրը ներառում էր մի քանի փուլ. աուտիզմի վաղ հայտնաբերման և վաղ միջամտության, ինչպես նաև աուտիզմի ախտորոշման նոր մեթոդի ներկայացման ու ներդրման (CHAT) թեստի նպատակով դասընթացներ անցկացվեցին Երևան քաղաքի և Արարատի մարզի առաջնային բուժսպասարկման օղակի մասնագետների համար: Դրանց մասնակցել են 160 մանկաբույժներ և հոգեբույժներ, 238 մանկավարժ, 30 ծնող, 120 երեխա:
Ծրագրի շրջանակներում հունիս-օգոստոս ամիսներին 16 աուտիզմով երեխաներ մայրերի և խնամակալների ուղեկցությամբ իրենց ամառային հանգիստն անցկացրեցին Ապարանի լճի ափին գտնվող ամառային առողջարանային ճամբարում:
Աղբյուրը նշում է, որ ծրագրի իրականացման համար Orange-ը հատկացրել էր 24 մլն 441.5 հազար դրամ:
Բացի այս, Երևան են հրավիրվել երկու շվեյցարացի մասնագետներ` ԱԴՈՍ («Աուտիզմի զննման/գնահատման ախտորոշիչ ցանկ») մեթոդը Հայաստանում ներդնելու նպատակով: Այն աշխարհում ճանաչված է որպես Աուտիզմի «Ոսկե Ստանդարտ»: Այս մեթոդը (ADOS Autism Diagnostic Observation Schedule) նախատեսված է օգնելու աուտիզմի սպեկտրի խանգարումների ախտորոշմանը:
Դասընթացներին մասնակցել են ԱրԲեՍ Առողջության կենտրոնի մարզային մասնաճուղերի մասնագետները, ինչպես նաև Երևան քաղաքի հոգեբույժները, մարզային կենտրոնների նեղ մասնագետներ: «ԱրԲեՍ» ԱԿ-ում ծնողների ներկայությամբ իրականացվել է ADOS-ի կիրառմամբ կասկածելի դեպքերի ախտորոշման հաստատումը: Յուրաքանչյուր դեպք նկարահանվել է և քննարկվել կենտրոնների մասնագետների հետ:
Երևանի Քաղաքապետարանի կրթության վարչության հետ սերտ համագործակցությամբ Աուտիզմի վերաբերյալ նաև իրազեկման երկօրյա դասընթացներ են անցկացվել Երևանի մի շարք դպրոցներում ու մանկապարտեզներում, Արարատի մարզի դպրոցների և մանկապարտեզների մանկավարժների, Արտաշատի երկու դպրոցի դպրոցի աշակերտների և մանկապարտեզի դաստիարակների, երեխաների և ծնողների համար: Դասընթացները նպատակ ունեին ուսուցիչներին և դաստիարակներին առավել ամբողջական ներկայացնել և տեղեկացնել աուտիզմին բնորոշ նշաններին, առաջացման պատճառներին, տարածվածությանը, մասնավորապես պատկերացում տալ աուտիզմով երեխաների հոգեբանական բնութագրի, նրանց բնորոշ հետաքրքրությունների, ուշադրության, ընկալման և մտածողության յուրահատկությունների մասին:
Ծրագիրն իր շարունակությունը կունենա նաև 2012 թ-ին, որն այս տարի ոչ միայն կներառի վերապատրաստման դասընթացներ ուսուցիչների, բժիշկների ու աուտիզմով երեխաների ծնողների համար, այլ նաև ավելի ընդգրկուն կլինի: Մասնավորապես, Երևանում կիրականացվի պիլոտային նախագիծ պոլիկլինիկաներից մեկի հետ` ներառելով հանրային առողջապահության առաջնային օղակի մասնագետներին, որոնց դերը աուտիզմի վաղ հայտնաբերման գործում անհնար է գերագնահատել:
Ծրագիրը նաև նախատեսում է համագործակցություն Ֆրանսիայի լիցեյներից մեկի հետ, որն ունի բազմաթիվ տարիների փորձ` դեռահասների մասնագիտական կրթության ներդնման և աուտիզմով երեխաների մոտ ինքնուրույնության ձևավորման հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին