Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատներին հանդիպեց Վիգեն Սարգսյանը
Ինչպես ամեն հինգշաբթի, այսօր նույնպես ՀՀ կառավարության շենքի առջև իրենց բողոքի ձայն էին բարձրացնում իրացման գոտու զոհ դարձած բնակիչները, հաշմանդամ օդաչուները, Դալմայի այգիների սեփականատերերը, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները:
Կառավարության նիստից հետո զոհված զինծառայողների ծնողներին մոտեցավ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
«Մեկ տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրի ճաղերի հետևից խոստացել է, որ այն ժամանակվա նորանշանակ զինդատախազ Գևորգ Կոստանյանը կլուծի բոլոր հարցերը, սակայն մինչ օրս ոչ մի բան չի լուծվել, արդյունք չենք ստացել»,- Նախագահի աշխատակազմի ղեկավարին ասացին զոհվածների հարազատները` պահանջելով, որ Նախագահն իրենց ընդունի:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշեց. «Հանրապետության նախագահը շատ լավ տեղյակ է և սա նաև իր ցավն է: Այս հանցագործությունների բացահայտման լավագույն օղակը զինդատախազությունն է: Զինդատախազի համար որևէ գործ կոծկելը ի սկզբանե հանցագործություն է: Գ.Կոստանյանը ամենալուրջ մասնագետն է այդ ոլորտում»,- ասաց Վ.Սարգսյանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին