ՕԵԿ մանդատի համար կվճարեն վեցանիշ թիվ
Ըստ «Երկիրի» աղբյուրների, ՕԵԿ-ն ԱԺ-ում ստանալու է ընդամենը 7 տեղ, ինչի համար ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը շատ անհանգստացած ու նեղված է: Նաեւ նշվում է, որ ԱԺ-ում հայտնվելու ցանկություն ունեցողները պետք է «արդար քրտինքով» վաստակեն այդ տեղերը, այսինքն` վճարեն: «Չար լեզուներն ասում են, որ ՕԵԿ-ի մեկ մանդատի արժեքը ԱՄՆ դոլարով վեցանիշ թիվ է կազմում»,- նշում է թերթը ու ավելացնում, որ Հեղինե Բիշարյանը, ճիշտ է, չի վճարի համամասնական ցուցակի առաջին տեղերում մնալու համար, սակայն նրա ուսերին է լինելու կուսակցության վարկանիշը բարձրացնելն ու նրան «դոշ տված» պաշտպանելը: