Հայ ալպինիստները մոտենում են առաջին ճամբարին
Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը մեր թղթակցին հայտնեց, որ քիչ առաջ իրեն հաջողվել է կապ հաստատել մեր այն ալպինիստների հետ, ովքեր այժմ բարձրանում են Իրանի ամենաբարձր լեռը՝ Դեմավենդը (5671 մետր): Նրանք այս պահին մոտենում են առաջին ճամբարին, որը գտնվում է 3100 մետր բարձրության վրա:
Վաղը մեր ալպինիստները կբարձրանան երկրորդ ճամբար (4100 մետր), իսկ կիրակի կգրոհեն բարձունքը: Նրանց տրամադրությունը լավ է, ֆիզիկական վիճակը՝ գերազանց:
Ավելացնենք, որ միջազգային ալպինիադային մասնակցում են 216 հոգի՝ Իրանից, Ֆրանսիայից. Շվեյցարիայից, Ադրբեջանից, Թուրքիայից և այլ երկրներից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան