ՀԱԿ ներկայացուցիչ. «Ես իշխանության հետ պրոբլեմ չունեմ»
«Առավոտի» հետ զրույցում Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը, անդրադառնալով իր ընտրվելու հավանականությանը, ասել է. «Ես էս երկրի դավաճա՞նն եմ, թե՞ գալիս եմ հանցագործություն անելու: Գալիս եմ` էն, ինչը չի արվել էս տարիների ընթացքում, հարթեմ, դե, եթե իշխանությունը չի թողնի, էդ իշխանության պրոբլեմն է, ես իշխանության հետ պրոբլեմ չունեմ: …Եթե ժողովուրդն ինձ ընտրել է, ես իրավունք չունեմ ժողովրդից հեռանամ` որոշ պատգամավորների պես, ես բնակավայր էլ չեմ փոխել, ստեղ եմ ապրել, ստեղ էլ կապրեմ»: