ԲԱՆԱԿ-20.Կ. Սարիբեկյան. Մի բան է բանակ կառուցել, մեկ ուրիշ բան՝ պահել ու պահպանել ձեռք բերածը
«Բոլոր պետություններն էլ ձգտում են կառուցել բանակ, մարտունակ, հզոր բանակ, բայց ոչ բոլորին է հաջողվում, քանի որ միայն ցանկությամբ ու ֆինանսական ներուժով բանակ չեն կառուցում: Հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը, բնականաբար, ՀՀ երրորդ հանրապետության առաջին նպատակներից մեկը պիտի լիներ մարտունակ բանակի սեղծումն ու կայացումը, ինչը և մեզ հաջողվեց»,- անդրադառնալով ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Կարեն Սարիբեկյանը:
Նրա խոսքերով, վերջին 20 տարիները ցույց տվեցին, որ մեզ հետ ուժի դիքրից խոսելն անիմաստ է, որովհետև քանի մեև թշնամիները պատերազմից էին խոսում, մենք բանակ էինք կառուցում ու զարգացնում:
«Բանակի ստեղծման հիմքում ընկած էին կամավորական ջոկատները, որտեղ զուտ կամավոր հիմունքներով բանակի կառուցման ու կայացման հիմքերն էին դնում մարդիկ, ովքեր Հայաստանի անկախությունն ու անվտանգության ապահովումը տեսնում էին ուժեղ բանակի ստեղծման մեջ: Ես հպարտ եմ, որ մեծ կամքի ու հավատքի շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել իսկապես մարտունակ բանակ, հպարտ եմ, որ բանակաշինության գործում մեծ ավանդ ունի նաև Հանրապետության նախագահը, պաշտպանության նախարարը»,- ասաց Կ. Սարիբեկյանը:
Ըստ բանախոսի՝ մի բան է բանակ կառուցել, մեկ ուրիշ բան՝ պահել ու պահպանել ձեռք բերածը:
«Մենք բանակը մեր ընկերների, հայրերի արյան գնով ենք ձեռք բերել և մեկ-մեկ ցավալի է լսել, թե ինչպես են բանակում առկա խնդիրների մասին խոսում բանակից հեռու մարդիկ: Ցանկացած բանակում էլ խնդիրներ կան, բայց մենք ամեն ինչ անում ենք, այդ խնդիրները նվազագույնի հասցնելու համար»,- ասաց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան