«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենն ընտրվեց էքստրեմալ մարզաձևերի ասոցիացիայի պատվավոր նախագահ
«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ընտրվել է էքստրեմալ մարզաձևերի` «Ադրենալին» ասոցիացիայի պատվավոր նախագահ ասոցիացիայի կազմկոմիտեի և նախագահության նիստի ժամանակ:
Համագումարին մասնակցում էին էքստրեմալ մարզաձևերը (սնոուբորդ, ռեյսինգ, պեյնթբոլ, պառկուռ, արտաճանապարհային մեքենաներ և այլն) ներկայացնող տարբեր ակումբների և ասոցիացիաների ավելի քան 50 ներկայացուցիչներ:
«Թույլ տվեք հայտնել իմ խորին երախտագիտությունը Հայաստանի էքստրեմալ մարզաձևերի ասոցիացիայի պատվավոր նախագահ դառնալու համար: Ես ուրախ եմ այստեղ տեսնել իմ համախոհներին` մարդկանց, ում համար էքստրիմը ոչ միայն սուր տպավորություններ ապահովելու միջոց է, այլ նաև լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն: Անկասկած, այստեղ հավաքվել են խիզախ մարդիկ, ովքեր կարողանում են պայքարել և հասնել իրենց առջև դրված նպատակին: Որպես ասոցիացիայի պատվավոր նախագահ` հավատում եմ, որ Հայաստանի համար այս նոր մարզաձևերը դեռ կգտնեն իրենց համակիրներին», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Այսօրվա միջոցառման հաջողությունը խոսում է այն մասին, որ մեր երկրում արդեն հասունացել է պահը, երբ էքստրեմալ մարզաձևերի բոլոր ակումբներին և անհատ սիրահարներին անհրաժեշտ է համախմբվել մեկ կառույցում: Համատեղ ուժերով էքստրեմալ մարզաձևերի երկրպագուներն ու պրոֆեսիոնալները կկարողանան կազմակերպել նշանակալից մրցաշարեր: Ավելի հեշտ կլինի տեխնիկական հագեցվածության, փորձի փոխանակման և միջազգային կառույցների հետ կապեր հաստատելու հարցերի լուծումը», - ընդգծեց Հայաստանի էքստրեմալ մարզաձևերի` «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:
Միջոցառման շրջանակներում Հայաստանի էքստրեմալ մարզաձևերի` «Ադրենալին» ասոցիացիայի և Վրաստանի «Geoxtreme» ֆեդերացիայի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Այս մասին հայտնում են «Արմենտել» ընկերությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում