Թուրքիայի պետական վերահսկիչ պալատ. Դինքի սպանության գործով որոշ փաստաթղթեր անհետացել են
Թուրքիայի նախագահին անմիջականորեն ենթարկվող պետական վերահսկիչ պալատը(DDK) ավարտին է հասցրել «Ագօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով մոտ մեկ տարի առաջ սկսած հետաքննչական աշխատանքները և պատրաստել է 50 էջանոց մի զեկույց:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհյուրիյեթ»(Cumhuriyet) պարբերականը:
Ըստ աղբյուրի ունեցած տեղեկությունների` զեկույցում Դինքի սպանության առնչությամբ կարևոր մանրամասներ են առաջ քաշվում: Մասնավորապես արձանագրվում է, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո գործի հետ կապված որոշ փաստաթղթեր անհետացել են, իսկ որոշներն էլ բնօրինակները չեն: Ինչպես նաև սպանության բացահայտման հարցում կարևոր դեր ունեցող մի շարք փաստաթղթերի ամսաթվերը փոփոխված են:
Հիեցնենք, որ դեռ անցած տարի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Պետական վերահսկիչ պալատին հանձնարարել էր քննել Դինքի սպանության գործով դատավարությունը: