Հասարակություն 17:46 27/01/2012

«Պանիխիդա». բիզնեսի նոր տեսա՞կ, թե՞ չափազանցված լուրեր

Հեղինակ` Լիա Խոջոյան

Վերջին շրջանում բավականին նորաձև է հոգեհանգստի արարողությունն անցկացնել եկեղեցում. որոշ դեպքերում մարդիկ պարտադրված են դա անել, քանի որ, օրինակ, տանը դժբախտության պահին վերանորոգման աշխատանքներ են տարվում և կամ հարմար չէ` ննջեցյալին վերջին հրաժեշտ տալու համար շատ մարդ է գալու: Սակայն նորաձև ամեն բան ունի իր գինը, երբեմն` բավականին բարձր:

«Բերան բերան` հազար բերան» սկզբունքով մեզ հասած տեղեկությունները ավելի քան տարակուսելի էին. Մի կողմից, բոլորս գիտենք, որ եկեղեցում հստակ սահմանված սակագներ գրեթե չկան, իսկ եղածն էլ չնչին գումար է, իսկ մյուս կողմից էլ ժողովուրդը խոսում է, որ եկեղեցում հոգեհանգստի արարողություն անցկացնելու համար հավելյալ կլորիկ գումար է անհրաժեշտ:

Երևանի կենտրոնում գտնվող եկեղեցիները, իբր, փակ են շարքային քաղաքացիների համար ու բաց միայն պաշտոնատար անձանց կամ նրանց հարազատների հանգուցյալներին վերջին ճանապարհ դնելու համար: Բացը` գումարի վճարմամբ կրկին: Օրինակ` իբրև թե Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում, որտեղ նմանատիպ արարողությունների հետևանքով հաճախակի է խցանում լինում Պռոշյան փողոցի այդ հատվածում, 1 -1.5 մլն դրամ է հարկավոր, մինչդեռ ծայրամասային եկեղեցիներում քաղաքացիներից պահանջվում է 100-150 հազար դրամ:

Պարզաբանումն էլ ստացանք հենց նույն եկեղեցուց` Երևանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղևոնդյանից:

Նախ` պատմություն.

Հայ առաքելական եկեղեցիում հուղարկավորության կարգը բաժանված է երեք մասի` տան կարգ, եկեղեցու և գերեզմանի կարգ: Ժամանակին, երբ չեն եղել ոչ հիվանդանոցներ, ոչ այլ կառույցներ հանգուցյալը նախ տեղափոխվում էր տուն, որտեղ կատարվում էր տան կարգը, այնուհետև նրան տանում էին եկեղեցի ուր նա մնում էր մեկ գիշեր (սաղմոսներ էին կարդում, Ավետարան ընթերցում աղոթք անում և հենց սա էր եկեղեցու կարգը) և հաջորդ օրը տեղափոխվում գերեզման, որտեղ էլ դարձյալ աղոթք է հնչել: Այլ կերպ ասած, եկեղեցում հոգեհանգստի արարողությունն անցկացնելը հին քրիստոնեական ավանդույթ է և մեր առօրյայից դուրս է մնացել այն 70 տարիներին, երբ եկեղեցիները քանդված էին կամ այլ գործառույթների էին ծառայում ու առհասարակ` եկեղեցին համարվում էր «օպիում` ժողովրդի համար»:

Մեկնաբանություն

«Այսօր մեր կենցաղ է վերադառնում եկեղեցում հոգեհանգիստ կատարելու գործընթացը և շատ տեղերում հոգևորականներին այդ արարողությունն անցկացնելն արտոնված է»,- Panorama.am-ին ասաց Տեր Շմավոնը:

Այդպես, միայն Երևանում երկու եկեղեցի է, որ ունի այդ արտոնությունը` Նորագավիթի Սբ. Գևորգը և Քանաքեռի Սբ.Հակոբ եղեկեցին:
 «Ի՞սկ ձերը»,-հետաքրքրվեցինք.
«Այստեղ բացառիկ դեպքերում է, որ Վեհափառ Հայրապետի կամ Թեմի առաջնորդական փոխանորդի տնօրինությամբ է թույլատրվում»,- արձագանքեց նա:

Մեր այն հարցադրմանը, որ այդ հանգամանքը կապված է հանգուցյալի պաշտոնատար անձ կամ նրա հարազատ լինելու հետ, Տեր Շմավոնը նշեց.

«Խնդիրը պաշտոնյա լինելը չէ. Սբ.Հովհաննեսում հոգեհանգստի արարողություն բացառիկ դեպքերում ենք անցկացնում, այն էլ այն դեպքերում միայն, երբ եկեղեցում այդ ժամանակահատվածում այլ արարողություններ նախատեսված չեն»:

Մնացած տեղերում այդ արտոնությունը չկա, քանզի եկեղեցու արարողություններն ինքնին առատ են, իսկ մայրաքաղաքի կենտրոնական եկեղեցիներում մարդկանց հոսքը միշտ էլ շատ է և ամենքը չի կարող հասկանալ, որ եկեղեցի մտնի ու տեսնի հանգուցյալի և հոգեպես վատ չզգա` հասարակության մեջ դեռևս առկա է սնոտի վախը հանգուցյալների նկատմամբ: Ինչ վերաբերում է գյուղական համայնքներին, ապա դրանց առումով պատկերը փոքր ինչ այլ է:

Ըստ մեր զրուցակցի` նմանատիպ արարողություններն այդքան էլ շատ չեն լինում. սա ի պատասխան մեր այն դիտարկման, որ Պռոշյան փողոցը հաճախակի է խցանված լինում թանկարժեք ավտոմեքենաների պատճառով: Որպես օրինակ հոգևորականը նշեց, որ հունվար ամսվա ընթացքում երկու-երեք նման արարողություն է իրենց եկեղեցում եղել:

Սակայն անցնենք ամենահիմնական խնդրին` ի՞նչ արժե արարողությունը.
«Ցանկացած արարողություն դրամական ոչ մի արժեք չի կարող ունենալ, որովհետև եկեղեցին չի կարող հստակ սակագին սահմանել դրանք անցկացնելու համար. աղոթքն անգին է: Բայց մարդիկ քահանային իրենց հոժար նվիրատվությունն են կատարում ` իրենց սրտի ցանկությամբ, քանի որ քահանան աշխատավարձ չունի. հնուց է այդպես եկել»,-տեղեկացրեց մեզ Տեր Շմավոնը:

Սակայն պատասխանը չբավարարեց, քանզի խոսակցություններն այն մասին, որ քահանաները ոչ թե սպասում են «հոժար նվիրատվության», այլ կոնկրետ գին են ասում` 100 կամ 150 հազար դրամ, եզակի բնույթ ամենևին էլ չեն կրում: Ըստ այդմ էլ հետաքրքրվեցինք` ո՞ւր է գնում այդ գումարը, որևէ կտրոն տրվո՞ւմ է:

Նախ. «Ես չգիտեմ, ինչու է շեշտվել այդ գումարը, բայց եթե այն հանգուցյալի հարազատներին որևէ անհանգստություն է պատճառել ու նրանք դրա մեջ ինչ-որ միտում են տեսնում, նրանք կարող են իրենց բողոքը ներկայացնել Թեմի առաջնորդին»:
Երկրորդ` ո՞ւր է գնում այդ գումարը.

«Ցանկացած արարողության դիմաց տրված գումար, եթե կտրոն չի տրվում (օրինակ պսակադրության և մկրտության համար եկեղեցին լուսագին է սահմանել` 3000 և 1000 դրամ. այդ գումարը գնում է եկեղեցու գանձանակ), այսինքն` դրանք նվիրատվություն են, գնում է քահանային, քանի որ, կրկնեմ, քահանան չունի աշխատավարձ, բայց ունի ընտանիք ու բոլոր այն հոգսերը, ինչ աշխարհիկ մարդիկ` բնակարան, բնակվարձ, ավտոմեքենա և այլն»:

Հայաստանի օրենսդրությամբ` որևէ նվիրատվություն չի հարկվում և այլ կտրոններ, բացի վերը թվարկվածից, քաղաքացիներին չեն տրվում:

Կոնկրետ շրջանառվող լուրերի պահով Տեր Շմավոնը նշեց, որ գուցե մարդիկ իրենք են ինչ-որ գումար տվել և հետո տարածում, թե դա քահանան է պահանջել, քանի որ, կրկնեց, «եկեղեցում որևէ սակագին չկա, քահանային արգելված է որևէ սակագին ասել, առավել ևս մինչև արարողություն կատարելը»:

Խոսքը ծայրամասային եկեղեցուն էր վերաբերում, իսկ Սբ.Հովհաննես եկեղեցում ի՞նչ վիճակ է, ինչպես կմեկնաբանի 1 մլն և ավելի աստղաբաշխական գումարի մասին լուրը: Լսելով հարցադրումը Տեր Շմավոնը նախ ծիծաղեց` գումարը, նրա ասելով, այնպիսին է, որ եթե համապատասխաներ իրականությանը, ապա մի քանի հուղարկավորությունից հետո նրանցից յուրաքանչյուրը կկարողանար ավտոմեքենա գնել:

Իսկ ավելի լուրջ.
«Մեր եկեղեցում ոչ մի աստղաբաշխական գումար էլ չկա սահմանված , չի կարող նման բան լինել և ես շատ կուզեի տեսնել այն մարդուն, որ այդպիսի գումար իբր վճարել է»,- հավելեց նա:

…Ավետարանը թելադրում է` արդար վաստակիցդ քահանային բաժին տասանորդը տուր:
Այս նյութից հետո, կարծում եմ, արդարության ու տասանորդի մասով որոշ պարզաբանումներ եղան։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}