Գեներալն ու Բանգլադեշցի Համոն` համասեփականատերեր
«Հրապարակի» տեղեկություններով` օրեր առաջ ձերբակալված Բանգլադեշցի Համիկը` Աշոտ Ավետիսյանը, պարզվում է, «Մալիբուի» մոտ կառուցվող շենքերից մեկում բնակարան է գնել եւ մեծ խումբ մարդկանց հետ միասին նույնպես խաբեության զոհ դարձել: Նրա բնակարանը նույնպես կրկնակի վաճառվածների թվում է հայտնվել, եւ մյուս սեփականատերը, ըստ թերթի տեղեկությունների, հայտնի գեներալներից է:
Թերթը նաեւ հավելում է, որ Արամի փողոցի կիսակառույց շենքերի խաբված տնատերերի թվում շատ են բարձր պաշտոններ զբաղեցնող հայտնի մարդիկ, մասնավորապես` Խոսրով Հարությունյանը, Գագիկ Բեգլարյանը եւ ուրիշներ: