Մովսես Հակոբյան. Պաշտպանության բանակն իր մարտունակությամբ կարող է ապահովել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը
«Պաշտպանության բանակը երբեք կասկածի տեղիք չի տվել, որ իր մարտունակությամբ կարող է ապահովել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը», - այսօր Երևանում կրագրողներին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, Մովսես Հակոբյանը:
Նա նաև շնորհավորեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերին 20-ամյակի կապակցությամբ:
Պաշտպանության բանակի հրամանատարը նշեց, որ 20 տարի առաջ հայկական բանակ արդեն կար` մնում էր փաստաթղթային ձևավորումը:
«Բանակն իրականում ավելի վաղ է ձևավորվել, որովհետև ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի սահմանամերձ գյուղերի նկատմամբ ագրեսիան սկսվել էր ավելի վաղ, քան 1992թ-ի հունվարի 28-ը»,- նշեց Մ.Հակոբյանը՝ հիշեցնելով, որ հունվարի 28-ին ընդամենը ստեղծվեց ՀՀ պաշտպանության նախարարաությունը:
«Այս 20 տարիների ընթացքում բանակը և՛ պատերազմել, և՛ կայացել, և՛ հասունացել է` դառնալով չափահաս: Կցանկանայի, որ բանակը միշտ հաղթող լինի, թե՛ խաղաղ ժամանակաշրջանում` զորավարժությունների ժամանակ, թե՛ մարտի դաշտում»,- նշեց Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան