Ծառուկյանը չի համաձայնվում Հանրապետականի տարբերակին
«Երկիրը» գրում է, որ երեկ ուշ երեկոյան թերթին հայտնի է դարձել, որ ընտրությունների հետ կապված որոշ մանրամասներ ճշտելու և պարզաբանումներ կատարելու համար հանդիպում է տեղի ունեցել կոալիցիոն երեք ուժերի ղեկավարների միջև: «Ուշագրավ է, որ այդ հանդիպման պատճառով, մեր աղբյուրների, պնդմամբ, հետաձգվել է ՕԵԿ-ի երեկվա քաղխորհրդի նիստը, որը շատերի համար վճռորոշ էր լինելու: Հանրապետականը ցանկանում է հստակեցնել ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ի հետ աշխատելու մեխանիզմները: ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի թեման ավելի լուրջ է: Ծառուկյանը, մեր տեղեկություններով, ոչ մի կերպ չի համաձայնվում այն տարբերակին և ձայների այն քանակին, որը առաջարկում է Հանրապետականը»,- գրում է թերթը: