ԵԽԽՎ-ն ընդունեց թուրքերի առաջարկը` արխիվները բացելու վերաբերյալ
ԵԽԽՎ-ն ընդունել է «Բնակչության բռնի տեղահանումը որպես մարդու իրավունքների խախտում» բանաձեւը, որի շրջանակներում ընդունվել է թուրք եւ ադրբեջանցի պատվիրակների միայն մեկ առաջարկ, եւ բանաձեւում ներառվել է հետեւյալ պարբերությունը. «Երկու երկրների միջեւ հակասության դեպքում` տեղահանված բնակչության կամ դրա հետեւանքների վերաբերյալ, երկու երկրները պետք է բացեն իրենց արխիվները եւ ձեւավորեն հանձնաժողով, որում պետք է ներառվեն երկու երկրներից պատմաբաններ ու գիտնականներ: …Պատմության քաղաքական շահարկումը ոչ մի առումով ընդունելի չէ»: Այս մասին գրել է «Առավոտը»: Ի դեպ, մերժվել է մեր հարեւանների առաջարկը` բանաձեւում ավելացնել «Ղարաբաղ» բառը: