«Հայոց գիրն ու գիրքը ...» ցուցահանդես ՀՊԹ-ում. Ապրիլին կմեկնարկեն տոնական միջոցառումները
Ապրիլի 22-ին կամ 23-ին, «օրը դեռ հստակ որոշված չէ», Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայոց գիրն ու գիրքը ...» ցուցահանդես, որով կտրվի Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը Հայաստանում: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը:
Ապրիլի 23-ին` Գրքի և Հեղինակային իրավունքի համաշխարհային օրը, Բուենոս Այրեսը պաշտոնապես Երևանին կփոխանցի Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը: Հենց այդ օրն էլ կմեկնարկեն «Երևանը՝ Գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումները: Այդ առիթով, ինչպես նաև Հայ գրատպության 500-ամյակի, տարվա ընթացքում Հայաստանի տարբեր թանգարաններում, տուն-թանգարաններում, գրադարաններում, Մատենադարանում կազմակարպվելու են տարաբնույթ միջոցառումներ:
Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում տոնական շքերթ կանցկացվի` հայերեն տառերի տեսքով:
Նշենք, որ հայ առաջին տպագիր գրքի 500-ամյա հոբելյանը և Հայաստանում ու արտերկրում միջոցառումների և տոնակատարությունների լայնածավալ մշակութային ծրագրերը պատճառ հանդիսացան, որպեսզի Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընտրվի 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք:
Հիեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակել է 2012 թվականի Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Երևանը դարձել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված 12-րդ քաղաքը: Նախորդ տարիներին այդ տիտղոսին են արժանացել Մադրիդը /2001/, Ալեքսանդրիան /2002/, ՆյուԴելին /2003/, Անդվերպենը /2004/, Մոնրեալը /2005/, Թուրինը /2006/, Բոգոտան /2007/, Ամստերդամը /2008/, Բեյրութը /2009/, Լյուբլյանան /2010/ և ԲուենոսԱյրեսը /2011/:
Հայերեն առաջին տպագիր գիրքը «Ուրբաթագիրք»-ն է։ Տպագրվել է Վենետիկում 1512 թ. Հակոբ Մեղապարտի կողմից։ Ունի 124 թղթյա էջ, 24 վերնախորագրային զարդանախշ, տպագրված է սև և կարմիր գույներով։ «Ուրբաթագրքի» մեկ օրինակ պահպանվում է Ազգային գրադարանում, որն էլ գրադարանի ֆոնդի ամենահին գիրքն է։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում