Ծաղկաձորում ձմեռային դպրոց է բացվել
Երեկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում բացվել է ձմեռային դպրոց, որին մասնակցում են շուրջ 100 ուսանողներ, ասպիրանտներ, երիտասարդ գիտնականներ Հայաստանից և Վրաստանից։
Վրաստանի երիտասարդները ներկայացնում են Թբիլիսի և Ախալցխա քաղաքները։ Ձմեռային դպրոցի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը։
Հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդմամբ, ծրագրի վեց օրերի ընթացքում մասնակիցները հանդես կգան դասախոսություններով, կունենան քննարկումներ մի շարք թեմաներով, կանցկացնեն ինտելեկտուալ խաղեր, մարզական միջոցառումներ։ Երիտասարդները կայցելեն նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր։ Կքննարկվեն նաև տարածաշրջանային մի շարք հարցեր, կընդունվի հռչակագիր։
Երկու երկրների երիտասարդների մասնակցությամբ ձմեռային դպրոցը կնպաստի Հայաստանի և Վրաստանի ուսանողների միջև կապերի հաստատմանն ու զարգացմանը, ինչպես նաև՝ նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին