Հոլանդիայում արգելել են փարանջա կրել
Նիդեռլանդների կառավարությունն արգելել է հասարակական վայրերում փարանջա կրել: Արգելքը նաև տարածվելու է ցանկացած այլ հագուստի վրա, որը ծածկում է դեմքը, օրինակ մոտոցիկլիստի սաղավարտը: Կառավարությունը չի կասկածում, որ փաստաթուղթը աջակցություն կգտնի նաև խորհրդարանում և օրենքի ուժ կստանա: Այդ դեպքում Նիդեռլանդները կդառնա երրորդ եվրոպական երկիրը Ֆրանսիայից ու Բելգիայից հետո, որ արգելում է փարանջայի կրումը: Արգելքը խախտողներին սպառնում է 380 եվրո: Միաժամանակ արգելքը չի տարածվելու նրանց վրա, ովքեր դիմակ կամ կառնավալային կոստյում են հագնում ազգային տոների ժամանակ: Հոլանդիայի 16,7 միլիոն բնակիչներից 1 միլիոնը մահմեդական են: