Շարմազանովը կասկածի է ենթարկել ԲՀԿ-ի կարգախոսը
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «168 ժամի» հետ զրույցում լուրջ կասկածի է ենթարկել ԲՀԿ-ի «Մեր խոսքը գործ է» կարգախոսը: Անդրադառնալով «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների կողմից 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին վերաբերող խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ առաջարկին, որին միացել է նաև ԲՀԿ-ն, Շարմազանովն ասել է, թե ԲՀԿ-ն ազնիվ ու անկեղծ չէ իր գործողություններում:
«Պետք է ընդամենն ասեմ, որ ազնիվ չեն, անկեղծ չեն: Նրանց փաստարկներն այնքան էլ հիմնավոր չեն: Կարծում եմ, որ քաղաքականության մեջ հաջողում են այն ուժերը, ում այո-ն այո է, ոչ-ը` ոչ: ….Սա քաղաքական հնարք է, ազնիվ չէ, ու մենք այստեղ տեսնում ենք խոսքի ու գործի տարբերություն: Ավելի լավ բան կարող էին հորինել»,-նշել է Շարմազանովը: