«The Telegraph». Հայ վիրտուոզը առանձնանում է բոլորից
«The Telegraph» պարբերականը անդրադարձել է մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր, հայ դաշնակահար Տիգրան Համասյանի ստեղծագործական հաջողություններին, ինպես նաև ներկայացրել վերջինիս կենսագրականից որոշ մանրամասներ:
«Ջազը, լինելով վիրտուոզ արվեստ, ստեղծում է այնպիսի հրաշալիքներ, ինչպիսիք ունակ է ստեղծել միայն դասական երաժշտությունը: Սակայն այդպիսի հրաշագործ ստեղծողներից մեկն էլ դաշնակահար Տիգրան Համասյանն է:
Տասնինը տարեկան հասակում վերջինս իր ընտանիքով տեղափոխվել է Կալիֆորնիա նահագ, այնտեղ հաղթել է «Thelonious Monk» մրցույթում՝ արժանանալով այնպիսի դաշնակահարի ակնածանքին, ինչպիսին է Չիք Կորեան:
Կան բազմաթիվ փայլուն և հիասքանչ երիտասարդ ջազային դաշնակահարներ, սակայն Համազյանը առանձնանում է այս բոլորից: Նրա ստեղծագործությունները շատ ավելի «կարևոր և հրատապ» բան են փոխանցում լսարանին»:
Նշենք, որ Տիգրան Համասյանը ծնվել է 1986 թ. Գյումրիում: Ուսուցանել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ջազային դաշնամուրի բաժնում: Տիգրան Համասյանը մասնակցել է բազմաթիվ համերգների, փառատոնների ու մրցույթների: Նա առաջին տեղն է գրավել Մոնակոյի ջազային կատարողների միջազգային մրցույթում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում