«Ինտերնետը որպես ուսուցիչ, «Դիջիթեքը»` կրթական միջավայր». Ա. Բլեյան
Հունվարի 15-ից մինչև փետրվարի 7-ը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի նախաձեռնությամբ անցկացվում է «Հանրակրթության Դիջիթեք 2012»-ը: Փետրվարի 1-10-ը կանցկացվի «Դիջիթեք 2012» միջազգային 4-րդ ստուգատեսը` «Թվային տեխնիկական միջոցները արդյունավետ կրթության գործիքներ» խորագրով:
Այս մասին ասուլիսում հայտարարեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
«Հանրակրթության Դիջիթեքի» 14 անվանակարգերում ընդգրկվելու համար թվային տեխնոլոգիաների միջոցով արված աշխատանքներ կարող են ներկայացնել բոլոր տարիքի սովորողները նաև այլ երկրներից: Ա. Բլեյանն ասաց, որ «Դիջիթեքի» առավելությունն իր հրապարակային լինելն է. երեխաների աշխատանքները կքննի բաց հանձնաժողովը:
Ըստ նրա, ստուգատեսի նպատակն է հանրակրթության մեջ թվային միջոցների արդյունավետ կիրառման փորձի, ձեռքբերումների և նախագծերի, թվային նոր գործիքների և հաղորդակցական տեխնոլոգիաների ներկայացումը։
Ստուգատեսին կարող են մասնակցել Հայաստանի և արտերկրի հանրակրթական դպրոցների սովորողներ, դասավանդողներ, անհատներ և աշխատանքային խմբեր, ՏՏ բնագավառի ձեռնարկություններ: Փետրվարի 1-ից 10 -ը կրթահամալիրի դպրոցներում կազմակերպվում են բաց պարապմունքներ, նախագծերի ներկայացումներ, վարպետության դասեր, մրցանակային հանձնաժողովի առանձնացրած նյութերի դիտում-քննարկում դասարաններում, խմբերում, ընտանիքներում, մրցանակների որոշում և հանձնում: Նրանք կարող են ներկայացնել ամենտարբեր նախագծեր, որոնք կիրառվում են կամ կարող են կիրառվել հանրակրթության ոլորտում: Տարիքային սահմանափակում չկա` սկսած 2 տարեկանից:
«Այս պարագայում մենք դիտարկում ենք ինտերնետը որպես ուսուցիչ, «Դիջիթեքը»` կրթական միջավայր»,- ընդգծեց Ա. Բլեյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին