Ֆրանսիայի «մուռն» Անկարան Բաքվից կհանի

Հեղինակ` Արտյոմ Մկրտչյան

Ֆրանսիական Սենատի կողմից Ցեղասպանությունների, այդ թվում Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո թուրքական իշխանությունները, կարծես, փակուղու մեջ են հայտնվել, և այնպիսի, որ նույնիսկ հերթական անգամ հետ չեն կանչել Փարիզում իրենց դեսպանին: Ստեղծված իրավիճակի շուրջ Անկարայի անորոշության մասին խոսում են նաև թուրքական պաշտոնական արձագանքները, որոնք առավելապես զուսպ էին, եթե համեմատենք Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի նույն օրինագծի ընդունումից հետո բարձրացրած աղմուկի հետ:

ԱԳ նախարար Դավութօղլուի ղեկավարած գերատեսչությունը տարածեց «նմուշային» մի հաղորդագրություն, մի քանի պաշտոնատար անձիք իրենց վրդովմունք արտահայտեցին, իսկ վարչապետ Թայիբ Էրդողանն առավելապես հանգիստ արձագանքեց Սենատի որոշմանը, հավանական գործողությունների իրագործումը վերագրելով ապագա զարգացումներին:

Թուրքիայի զուսպ արձագանքը սենատի որոշմանը թերևս կարելի է բացատրել այն պարզ հանգամանքով, որ Անկարան գիտակցում է Ֆրանսիային դիմակայելու սեփական անզորությունը: Մի երկրի, որը չընկերկեց մի քանի շաբաթ հնչեցված թուրքական սպառնալիքների ու պատժամիջոցների ցանկի առջև, հավատարիմ մնալով իր անկախ քաղաքական գծին ու սկզբունքներին: Փաստացի, Անկարայի շանտաժի մեխանիզմը, որն անցյալում մեկ անգամ չէ, որ հաջողություններ էր արձանագրել, տապալվեց:

Այս համատեքստում Թուրքիայի իշխող վերնախավը քաջ գիտակցում է, որ չունի համապատասխան ռեսուրսներ դիմակայելու իրեն բացահայտորեն արհամարհած Ֆրանսիային թե′ քաղաքապես, թե′ տնտեսապես և թե′, առավել ևս, բարոյապես: Վերջինն այն առումով, որ ցանկացած եվրոպացու և նույնիսկ թուրք քաղաքացու համար առնվազն ծիծաղելի է Ֆրանսիային մարդու իրավունքներ ու խոսքի ազատություն ուսուցանող Թուրքիայի կերպարը:

Թուրքիայի իշխող վերնախավին մնում է «արժանապատիվ ելքի» միայն մեկ տարբերակ. սեփական ռեսուրսների սղության պատճառով այլ ճակատներ բացել Ֆրանսիայի դեմ պայքարում, մասնավորապես դրանում ներքաշելով երրորդ պետությունների: Նման ռազմավարության մեջ Անկարայի արդարացված ընտրությունը պետք է որ կանգ առներ Բաքվի վրա: Երկու երկրների հասարակական ու քաղաքական շրջանակներում վաղուց է կարծես հասունացել ժամանակը՝ փորձության ենթարկել «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարախոսությունը: Չէ՞ որ վերջին անգամ այն արծարծվել էր հայ-թուրքական հարաբերությունների ձախողման ժամանակ, երբ կարգավորման գործընթացի տապալումը վերագրվեց (համենայնդեպս` հրապարակայնորեն) թուրք-ադրբեջանական եղբայրությանը:

Իրանականում թուրքական լրատվամիջոցների լուռ արշավը ադրբեջանական իշխանությունների դեմ սկսվել էր շատ ավելի վաղ: Թուրքիայի հարավկովկասյան քաղաքականությունը գերի պահող Ադրբեջանին վարկաբեկող թուրքական լրատվական գիծն անցնում էր տարաբնույթ փորձագետների ու վերլուծաբանների հոդվածներում: Ադրբեջանին մեղադրում էին՝ ասենք, Հյուսիսային Կիպրոսի մահացած ղեկավարի թաղմանը թույլ պատվիրակություն ուղարկելուց սկսած միչև ռուս-ադրբեջանական էներգետիկ համագործացության ընդլայնման համար:

Սենատի որոշումից հետո այդ մեղադրանքներն առավել հստակեցվին: Օրինակ՝ Հուրիեթի լրագրողը Աքյոլը հարցնում` «Ինչո՞ւ է լռում Ալիևը, մարդ, ով Գանձակում թուրքական գերեզմանոցի թուրքական դրոշը իջեցնել տվեց, երբ Թուրքիան Հայաստանի հետ արձանագրություններ էր ստորագրում»:Նույն պարբերականի լրագրող Ահմեթ Ալի Բիրանդ էլ նշել էր, թե «Ադրբեջանցի եղբայրները և արտգործնախարարությունը կարևոր հայտարարություններ արեցին: Սակայն հարգելի նախագահը դեռ լռում է, և Թուրքիան, փաստորեն այդ պայքարում կրկին մենակ մնաց:

Ադրբեջանի ատգործանախարարությունն, իրոք, կարևոր հատարարություններ արեց, նշելով, թե Սենատի ընդունած օրինագիծը կարող է «լուրջ վնաս պատճառել տարածաշրջանային որոշ գործընթացներին այդ երկրի մասնակցությանը»՝ բացահայտ ակնարկելով Մինսկի խմբի գործընթացին: Ալիևյան վարչակազմի այլ պաշտոնյաներ ևս քննադատեցին Ֆրանսիային, մեղադրելով այդ երկրին հայամետ քաղաքականություն վարելու համար:

Ամեն դեպքում, Ադրբեջանի դժգոհությունը թույլատրելիի սահմաններում էր, իսկ օբյետկիվության ու հայամետության մասին հայտարարությունները լիովին տեղավորվում էին Ադրբեջանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ու մասնավորապես համանախագահ Ֆրանսիայի հանդեպ խրոնիկ դժգոհության հարթությունում:

Բաքուն, այնուհանդերձ, զերծ մնաց առավել կտրուկ հայտարարություններից, մինչ այդ ասված էլ առավել մեղմեց: Մասնավորապես, ԱԳՆ ներկայացուցիչ Թելման Աբդուլլաևը լրատվամիջոցներից մեկի տված հարցին ի պատասխան նշել էր, թե Ֆրանսիային Մինսկի խմբից հանելու հարցը օրակարգում չկա:

Այսքանով ամեն ինչ կավարտվեր, եթե չլիներ Բաքվում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը, ով հայտարեց, թե անհրաժեշտ է վերանայել Ֆրանսիայի մասնակցությունը ԼՂ հակամարտության գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբին: Երբ ադրբեջանական կողմը կրկին չարձագանքեց, հարթակ իջավ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով շաբաթ օրը հայտարարեց, թե Ֆրանսիայի պետք է ոչ ավել, ոչ պակաս բացառել Մինսկի խմբից, և որ ինքը նույնիսկ այդ առնչությամբ նամակ է ուղարկելու ԵԱՀԿ-ին՝ Ֆրանսիական իշխանությունների հայամետության և ԼՂՀ միջնորդության հարցում ոչ օբյեկտիվության փաստարկներով (Դավութօլուի փաստարկներն ավելի քան յուրօրինակ են – «տարածաշրջան կատարած այցի ժամանակ Սարկոզին Հայաստանում մնաց 2 օր, Ադրբեջանում 2 ժամ»):

Մի կողմ թողնելով թուրք արտգործնախարարի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում փոփոխություններ կատարելու իրավասությունն ու նախաձեռնության հեռանկարները, անդրադառնանք ԱԳ նախարարի հայտարարության հասցեատիրոջը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե դա Ֆրանսիան է, որը պետք է որ սաստվեր Թուրքիայի հերթական հակաֆրանսիական քայլից: Սակայն, առավել խորը դիտարկումից կարելի է գլխի ընկնել, որ Դավութողլուի ուղերձի թիրախն հենց Բաքուն է: Այլ կերպ ասած, չի խոսի Ալիևը, կխոսի Դավութօղլուն: Ինքնին պարզ է դառնում, որ թուրքական նախաձեռնությունը պետք է սթափեցնի, առաջին հերթին, Բաքվին, փաստացի երկընտրանքի առջև կանգնեցնելով Ալիևի վարչակազմին:

Բաքուն կամ սոլիդարություն պետք է հայտնի Դավութօղլուի հայտարարությանը կամ շարունակի լռել: Ընդորում, երկու պարագայում էլ կլինեն հնարավոր ռիսկեր, որոնք չեզոքացնելու համար Ալիևից բավականաչափ ճկունություն կպահանջվի:
Առաջին դեպքում, եթե Բաքուն համաձայնություն տա դիտարկելու համանախագահող երկիր Ֆրանսիայի փոփոխման հարցը, Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, կստանձնի ԼՂ կարգավորման բանակցային արդի գործընթացի փլուզման ողջ պատասխանատվությունը, ինչը տարիներ շարունակ ջանում էր վերագրել հայկական կողմից:
Եռանախագահների ինստիտուտի փոփոխման խնդիրը, որը պահանջելու է գործընթացում ներգրավված բոլոր կողմերի համաձայնությունը, ինչպես և գործող համանախագահող երկրների հավանությունը, դժվար թե ստանա կողմերի համար առավել օպտիմալ կազմ, քան ներկայումս է:

Ավելին, գործող ձևաչափի արդյունավետությունը բազմիցս է նշվել միջազգային հանրության կողմից, ինչպես և ընդգծվել համանախագահող երկրների ղեկավարների հայտարարություններում: Եթե Բաքուն, որպես հակաֆրանսիական ակտ հանուն թուրք եղբայրության դեմ դուրս գա առկա ձևաչափին կամ փոփոխություններ պահանջի, այն կհանդիպի թե հայկական կողմերի, թե միջնորդների դիմակայությանը, ինքնաբերաբար հետաձգելով առժամանակ բանակցությունների թեման, բնույթն ու հնարավոր հանգուցալուծումը:

Երկրորդ դեպքում, եթե ադրբեջանական կողմը շարունակի լռել և տուրք չտալ թուրքական նախաձեռնությանը, ապա թուրք-ադրբեջանական «մեկ ազգ երկու պետւթյուն» գաղափարախոսությունը ևս մեկ ճգնաժամ կապրի՝ այս դեպքում կրկին Բաքվի համար հեռու գնացող հետևանքներով:

Վերջին ամիսներին թուրքական փորձագիտական և վերլուծական շրջանակները սկսել են վերանայել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կորսված հնարավորությունն ու քննարկել նոր հեռանկարները: Վերլուծաբանների դիտարկմամբ, հայկական հարցի լայն իմաստով լուծման համատեքստում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն առաջնային քայլ պետք է լինի:

Բացի այդ, հայ-թուրքական հարաբերությունների վերակենդանացումը կարող է որոշակիորեն փոխհատուցել «Զրո խնդիր հարևանների հետ» օր օրի ձախողվող քաղաքականությունն ու չեզոքացնել միջազգային հանրության քննադատությունը: Սա քաջ գիտակցում են նաև Թուրքիայի իշխանությունները և, ամենայն հավանականությամբ, կարգավորման գործընթացի մասով որոշակի քայլեր կձեռնարկեն:

Եթե դա տեղի ունենա, իսկ դա տեղի կունենա վաղ թե ուշ, ապա հայ-թուրքական հարաբերություններում նախապայման դարձած ադրբեջանական գործոնն իսպառ կվերանա: Ժամանակին հայ-թուրքական երկխոսությանը ընդդիմացող միակ երկիրը`Ադրբեջանն այլևս բարոյական իրավունք չի ունենա միջամտելու Հայաստան-Թուրքիա երկոսությանն ու որպես հետևանք կհայտնվի իր համար ցավալի «խաղից դուրս» վիճակում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}