Հայկական բանակում զինվոր է մահացել. Կա ձերբակալված
Հունվարի 27-ին, ժամը 03:05-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:
Փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Սպանություն կատարելու կասկածանքով 28.01.2012թ. ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը:
Ըստ աղբյուրի, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հարակից նորությունը` Զոհված զինվորի մայր. «Զինվորը պաշտպանված չի զգում իրեն բանակում»