«Իրան-Ադրբեջան բարեկամության միության» նախագահը դժգոհ է Ադրբեջանի կառավարության վերաբերմունքից
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում «Իրան-Ադրբեջան բարեկամության միության» նախագահ Միր Ղասեմ Մոումենին նշել է, որ դժգոհ է Ադրբեջանի կառավարության վերաբերմունքից:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ ի պատասխան Իրանի բարիդրացիական մոտեցումների Ադրբեջանի պետական և ոչ պետական կառույցները անհամապատասխան քայլեր են ձեռնարկում:
Միր Ղասեմ Մոումենին նշել է, որ իրանցի բազմաթիվ գործարարներ ներդրումներ են կատարել Ադրբեջանի տնտեսական համակարգում, սակայն մաքսային և հարկային համակարգի ադրբեջանցի պետական պաշտոնյաները իրենց քաղաքական նպատակներն իրագործելու ճանապարհին ճնշումներ են գործադրում իրանցի գործարարների վրա:
«Իրան-Ադրբեջան բարեկամության միության» նախագահը նշել է, որ իրենց կառույցը նպատակ ունի Ադրբեջանում գործող իրանցի գործարարների և այդ երկրի ԲՈՒՀ-երում սովորող ուսանողների բողոքների վերաբերյալ փաթեթ պատրաստել և այն ներկայացնել արտաքին գործերի նախարարությանը և Թեհրանում Ադրբեջանի դեսպանությանը: