«Եվրատեսիլ-2012»-ի Հայաստանի մասնակիցն ու երգը` ներքին ընտրությամբ
«Եվրատեսիլ-2012»-ի Հայաստանի մասնակիցը և ներկայացվող երգը հայտնի կդառնան մինչև մարտի 18-ը:
Այս մասին տեղեկացանք Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունից:
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ որպես Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ և Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական հեռարձակող, իրավասու է ընտրել մայիսին կայանալիք մրցույթի Հայաստանի մասնակցին և երգը՝ կամ ազգային ընտրության (հեռուստադիտող-ժյուրի) կամ ներքին ընտրության միջոցով:
Հաշվի առնելով Եվրատեսիլ-2012-ի առանձնահատկությունը՝ Հանրային հեռուստաընկերությունը որոշում է ընդունել մրցույթն անցկացնել ներքին ընտրությամբ: Ընտրությունը կկատարի ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձևավորված հատուկ հանձնախումբը, որտեղ կընդգրկվեն երաժիշտներ, հեռուստատեսության մասնագետներ և երաժշտական պրոդյուսերներ:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2012»-ի տեղի է ունենալու Բաքվում մայիսի 22-26-ը: Հայաստանի մասնակիցը ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակչին՝ մայիսի 24-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները