Հարցազրույցներ 19:24 30/01/2012

Հ. Նաղդալյան. Ֆորմալ իմաստով ԵԽԽՎ ԼՂ հարցով ժամանակավոր հանձնաժողովը երկարաձգում չունի

Երկուշաբթի օրը ԵԽԽՎ ԼՂ հարցով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խուկլա ի Կոստան ներկայացրել է իր զեկույցը: Այդ զեկույցում նա, անտեսելով Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների անդամների ցանկությունը, դիմել է Բյուրոյին՝ կոչ անելով, որպեսզի Բյուրոն ևս մեկ տարով երկարացնի այդ հանձնաժողովի աշխատանքները: Հարցի առնչությամբ Panorama.am-ը զրուցել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հետ:

- Տիկին Նաղդալյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքները երկարացնելու ուղղությամբ ընթացած քննարկումները:

ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քննարկումների առնչությամբ ասեմ, որ առաջինը, մենք հարցադրում արեցինք, երբ հարցը մտնում էր օրակարգ և համարեցինք բացարձակ անընդունելի, երբ որևէ երկրի վերաբերյալ քննարկվող հարցը քննարկվում է այդ երկրի ազգային պատվիրակության ղեկավարի բացակայության պայմաններում: Իսկ այնտեղ հրավիրված չէր ո´չ պարոն Դավիթ Հարությունյանը, ո´չ էլ ադրբեջանական պատվիրակության ղեկավար պարոն Սամադ Սեիդովը: Այսինքն, կարծես թե, փակ դռների հետևում, երկրները ներկայացնող պատվիրակությունների ղեկավարների բացակայությամբ, փորձ էր կատարվում իրենց երկրներին վերաբերող որոշում կայացնել, որը ժողովրդավարական գործառույթների իմաստով բացարձակ անընդունելի է:

Պարոն Չավուշօղլուն, ով այդ ժամանակ դեռ Խորհրդարանական վեհաժողովի նախագահն էր, սկսեց արդարանալ: Մեր պահանջն այն էր, որ այդ հարցը հետաձգվի, նիստին հրավիրվեն երկու պատվիրակությունների ղեկավարները, որպեսզի նրանք էլ հնարավորություն ունենան խոսելու, ներկայացնելու իրենց վերաբերող հարցը: Պարոն Չավուշօղլուն ամենասկզբից ֆորմալ, հետո` ոչ ֆորմալ բոլոր արգումենտները սկսեց օգտագործել, որպեսզի հարցը չդնի քվեարկության: Այսինքն՝ մեզ բացատրություններ էր տալիս, որ սրա մեջ ոչ մի արտառոց բան չկա, որ այս Բյուրոն ստեղծել է այդ հանձնաժողովը և հիմա պիտի ամփոփի նրա աշխատանքները:
Ըստ որում, բյուրոն ամփոփում էր իր աշխատանքները, որովհետև հաջորդ նիստին նոր կազմով նոր Բյուրո էր լինելու: Իհարկե, բազմաթիվ աշխատանքներ են եղել և կան, որ այս Բյուրոյով սկսվել են, բայց աշխատանքները շարունակվելու են և դրանց լուծումներն ու ամփոփումները լինելու են այլ Բյուրոյով: Ի վերջո, բազմաթիվ իր արգումենտներին ի պատասխան, մեր պահանջն այն եղավ, որ` դրե´ք հարցը քվեարկության, ինչը և ինքը ստիպված եղավ անել: Բնականաբար, հասկանում էինք, որ այդ քվեարկությամբ բավարար ձայն չէինք կարող հավաքել, բայց սկզբունքային խնդիր էր դա և որպես սկզբունքային խնդիր, պահանջեցի քվեարկություն: Պիտի ասեմ, որ քվեարկության արդյունքում ութից տաս մարդ կողմ քվեարկեց հարցի հետաձգմանը:

Պարզ երևում էր, որ ձայների քանակը չի բավարարում, բավարար ձայներ չի հավաքում, բայց այնուամենայնիվ պետք է նշել, որ դա բավականին դրական իրողություն էր, որ Խորհրդարանական վեհաժողովի մարմնում այդպիսի փոփոխություն էր կատարվել և մոտ 8-10 մարդ գտնում էին, որ այդ խնդրին պետք է այլ լուծում տալ: Դա որակական տարբերություն էր: Եթե հիշում եք, երբ այս նույն հարցը օրակարգ մտցվեց, որևէ մեկը չխոսեց հակառակ, այնպես որ, կարծում եմ, սա որոշակի ցուցիչ է, որը ցույց է տալիս, որ մեր պատվիրակությունը և մեր արտաքին ճակատում կատարած աշխատանքները մեկ տարվա ընթացքում որոշակի որակներ են արձանագրել:

Այնուհետև խնդիրը մտավ բովանդակային քննարկման փուլ: Այդ քննարկման ժամանակ պարոն Խուկլա ի Կոստան, ով ԼՂ հարցով ժամանակավոր հանձնաժողովի ղեկավարն է, ներկայացրեց իր զեկույցը, որը պիտի ասեմ, որ շատ փոքր ծավալով մի զեկույց է: Այնտեղ պարզապես նկարագրված են այս տարիներին տեղի ունեցած իրադարձությունները: Այսինքն, երբ 2005-ին, 2006-ին, 2007-ին, ստեղծված է եղել այս հանձնաժողովը և փորձ է արել նիստեր գումարելու, սակայն այս տարիների ընթացքում ընդամենը երկու նիստ է գումարվել, և դա դեռ Ռասսել Ջոնսթոնի ղեկավարման ժամանակ:

- Ինչպիսի՞ հիմնական շեշտադրումներ ուներ Խուկլա ի Կոստայի զեկույցը:

Նրա զեկույցի մեջ կետերի բովանդակությունը հետևյալն էր, որ հայկական պատվիրակությունը չի ներկայացել նիստերին և չի ներկայացրել իր կողմից ընդդիմության ներկայացուցչի թեկնածությունը, երկու անգամ է եղել հանձնաժողովի նիստ, այդ նիստերի ժամանակ հայկական պատվիրակությունը չի ներկայացել և ուրեմն, քանի որ հանձնաժողովի մյուս անդամները ցանկություն են հայտնել, որպեսզի այս աշխատանքները երկարաձգվի, ուրեմն մենք խնդրում ենք, որպեսզի հանձնաժողովի մանդատը մեկ տարով երկարացվի:

Բնականաբար, ես իմ ելույթում ասացի, որ դա շատ միակողմանի, ոչ լիարժեք մի զեկույց է, և ամենակարևորը` չի արտացոլում այն իրողությունները, որ կատարվել են այս մեկ տարվա ընթացքում և շատ կարևոր է, որ այն բացարձակապես լույս չի սփռում այն բանի վրա, թե ինչու է հայկական պատվիրակությունը որոշում կայացրել չմասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: Որևէ վերլուծություն այս զեկույցի մեջ չկա, հատկապես` հայկական պատվիրակության վերաբերյալ: Այնպես չի, որ հայկական պատվիրակությունը հենց այնպես չի եկել նիստերին և հենց այնպես չի ներկայացրել ընդդիմության ներկայացուցչին: Պատվիրակությունը ներկայացրել է իր արգումենտացիան, ըստ որի, գոյություն ունի Մինսկի խմբի ֆորմատ և մինսկի խմբի երկրների ներկայացուցիչները, որոնք զբաղվում են խաղաղ կարգավորման գործընթացով, բազմաթիվ անգամներ հրապարակային ելույթներով հայտնել են իրենց դժգոհությունը և նշել, որ այս աշխատանքները կարող են խանգարել և ոչ ցանկալի բնույթ հաղորդել խաղաղ կարգավորման գործընթացին: Հայկական պատվիրակությունը նշում էր նաև, որ որևէ լուրջ գործիքարան, այս կարգի խնդիրների լուծման համար Խորհրդարանական վեհաժողովը չունի:

Եվ սա մենք անում էինք այն վերլուծության հիմքի վրա, որ 2005 թվականին` դեռևս Ռասել Ջոնսթոնի ժամանակներից, այս հանձնաժողովը փորձ է կատարել աշխատանքներ իրականացնել, բայց չունենալով այդ գործիքարանը, այդ աշխատանքները չեն հաջողվել, և այսօր այդ հանձնաժողովը չունի որևէ դրական շարժ, որևէ պրոգրես, որը կարող է ներկայացնել որպես շոշափելի արդյունք և սրա հիման վրա ցանկանա իր մանդատի երկարաձգելը:

Դրա փոխարեն մենք ներկայացրինք, որ հայկական պատվիրակությունն այս մեկ տարվա ընթացքում կատարել է այլընտրանքային քայլեր, որոնք վերաբերվել են վստահության միջոցների ամրապնդմանը: 2005 թվականից սկսած շատ պարզ երևում էր, որ վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ կոմիտեն որևէ բան չի կարողացել անել: Փոխարենը մենք` հայակական պատվիրակությունը, քայլ ենք արել` առաջարկելով մեր միջև վստահությունն ամրապնդելու համար երկու պատվիրակություններով հայտարարել Մորատորիում: Հայտնի է, որ անընդհատ գնում է մի գործընթաց, երբ անընդհատ մեղադրանքներ, զրպարտություն, ինչպես նաև մտացածին մեղադրանքներ են հնչում: Հատկապես ադրբեջանական պատվիրակությունը փայլում է այդ ուղղությամբ և մենք երբեմն ստիպված ենք լինում պատասխանել: Եվ դրա համար մենք հայտարարեցինք, որ եթե ադրբեջանական պատվիրակությունը չմիանա մեր Մորատորիումին, ապա մենք միակողմանի կարգով հայտարարում ենք նման Մորատորիում:

Նաև ասեմ, որ շատ անհասկանալի էր, որ կոմիտեի աշխատանքների երկարացման ցանկությունը հայտնում էին կոմիտեի այն անդամները, որոնք ազգային պատվիրակությունների կազմում չեն: Այսինքն, մեր պատկերացմամբ, եթե այդ կոմիտեն չի կարողացել նույնիսկ երկու պատվիրակության միջև այդ խզվածությունը հաղթահարել և որևէ պրոգրես չի ունեցել, ապա բացարձակապես որևէ տրամաբանություն կամ ռացիոնալություն չկա երկարաձգել այդ կոմիտեի աշխատանքները:

Մենք հակառակ առաջարկ ներկայացրեցինք` համարել կոմիտեի աշխատանքների շարունակությունը աննպատակահարմար և դադարեցնել այդ աշխատանքները: Բնականաբար, պարոն Չավուշօղլուն շատ խիստ ընդդիմացավ, այն աստիճանի, որ իմ ելույթի ժամանակ զուգահեռաբար ինձ հետ խոսում էր: Երբևիցե Բյուրոյի նիստի ժամանակ նման բան չի եղել, որ ելույթ ունեցողին խանգարեն միտքն արտահայտել: Ես այնուամենայնիվ մինչև վերջ պնդեցի, որ մենք ունենք առաջարկություն և մենք պահանջում ենք, որ երկու առաջարկություններն էլ հիմա քվեարկության դրվեն:

Սա մի բան էր ցույց տալիս, որ Չավուշօղլուն իր պաշտոնը թողելուց առաջ անպայման ուզում էր ևս մեկ տարով ժամանակ ապահովել այդ հանձնաժողովի աշխատանքները երկարաձգելու համար: Ամենակարևորն այն էր, որ մենք կարողացանք պրոցեսը կանգնեցնել: Այսինքն, Բյուրոն չքվեարկեց պարոն Խուբլա ի Կոստայի առաջարկի օգտին, չքվեարկեց նաև մեր առաջարկի օգտին, և խնդիրը մնաց առանց լուծման: Ֆորմալ իմաստով 2011 թվականին վերստեղծված հանձնաժողովն իր մեկ տարվա ժամկետն ավարտել է և հիմա երկարաձգում չունի:

Սրանից հետո ԵԽԽՎ-ի պլենար նիստի ժամանակ պարոն Հարությունյանը` մեր պատվիրակության ղեկավարը, անդրադարձավ այս իրավիճակին, և հայկական պատվիրակության անունից հայտնեց իր խիստ անհամաձայնությունը և դժգոհությունը: Այս նիստն արդեն վարում էր Պարոն Մինյոնը` ԵԽԽՎ նոր նախագահը, և նա միջամտելով հայտարարեց, որ հարցը չի քվեարկվել և պարոն Խուբլա ի Կոստայի առաջարկությունը չի ընդունվել, այսինք՝ հայկական պատվիրակությունն այստեղ փաստացի դժգոհելու որևէ առիթ չունի:

-Իսկ ինչո՞ւմ էր հայաստանյան պատվիրակության ղեկավարի դժգոհությունը:

Պարոն Հարությունյանի դժգոհությունը նրանում էր, որ Բյուրոն կարող էր միակողմանի որոշում կայացնել և կարող էր չլսել հայակական պատվիրակության ձայնն ու կարծիքը: Իսկ պարոն Մինյոնը հենց այդ մասին ասաց, որ այդպես չի եղել և Բյուրոն անհաղորդ չի գտնվել հայկական պատվիրակության ձայնի և կարծիքի նկատմամբ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}