Սպորտ 19:37 30/01/2012

Լևոն Արոնյան. «Սա լավագույն մրցաշարն էր իմ ողջ կարիերայի ընթացքում»

Հոլանդական Վեյկ ան Զեեի մրցաշարում հաղթելուց անմիջապես հետո հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պատասխանել է «Chess-News»-ի հարցերին:

- Լևոն, ի՞նչ զգացումներ ունեք այս րոպեին: Հենց այս րոպեին` այն բանից հետո, երբ Ձեզ հանձնեցին մրցանակը, երբ Ձեր հայրենակիցները բացեցին Հայաստանի դրոշը…
- Ես սարսափելի գոհ եմ, որ հաջողվեց լավ խաղալ: Սկզբունքորեն գերազանց արդյունքի հասա: Եվ շատ հաճելի է, որ այսքան մարդկանց եմ ուրախացրել:

- Ձեր հանդիսավոր խոսքում ասացիք, որ սա լավագույն մրցաշարն է Ձեր ողջ կարիերայի ընթացքում:
- Ինձ այդպես է թվում: Ես, իհարկե, շատ մրցաշարերում եմ հաղթել, բայց որ լիովին վերահսկեմ խաղը, միշտ չէ, որ հաջողվել է: Այստեղ շատ դեպքերում, ըստ իս, վերահսկում էի իրավիճակը:

- Մամուլի ասուլիսում նշեցիք, որ Ռաջաբովի հետ վճռորոշ պարտիայից առաջ զարթնել եք ժամը 06:00-ին: Ինչի՞ հետ էր դա կապված:
- Վստահ չէի: Այո, հուզվում էի: Վստահ չէի` խաղալ հաղթանակի՞ համար, թե ապահովել ոչ-ոքի… Ամեն ինչի մասին մտածում էի: Ի վերջո, հաղթեց իրատեսությունը, և ես որոշեցի հանգիստ ու հուսալի խաղալ: Պարզվեց, որ մրցակիցս նույնպես դեմ չէ ոչ-ոքիին, և արդյունքում զբաղեցրեցի առաջին հորիզոնականը:

- Իսկ հաղթանակի համար խաղալու ցանկությունն ինչի՞ հետ կարող էր կապված լինել:
- Բացառապես այն բանի հետ, որ խաղում ես սպիտակներով: Ամեն դեպքում` հետաքրքիր է պարտիան մինչև վերջ խաղալ: Բայց հետո մտածեցի, որ ավելի հաճելի է հաղթել մրցաշարում:

- Ռաջաբովն այսօր ասաց, որ հոգու խորքում հույս է ունեցել, թե կխաղաք հաղթանակի նշանաբանով` վարկանշային սանդղակը գլխավորելու համար: Նման բան կարո՞ղ էր լինել:
- Դժվար թե: Վարկանիշն ինձ համար այնքան էլ մեծ նշանակություն չունի:

- Նույն մամուլի ասուլիսում շեշտեցիք նաև, որ հաջողությունը Ձեզ համար ինչ-որ առումով անսպասելի էր, քանզի Ձեր նախապատրաստության մեջ կան ճեղքեր, որոնք չէիք հասցրել լցնել: Կարո՞ղ եք այդ մասին ավելի մանրամասն պատմել:
- Ես իրար հետևից շատ մրցաշարերի եմ մասնակցել անցած տարվա վերջին: Բնականաբար, շատ բան է խաղացվել: Շատ գաղափարներ արդեն կորսվել են: Մրցաշարերի երկար սերիայից հետո որոշեցի հանգստանալ: Մոտ մեկ ամիս չմոտացա շախմատին, ուղղակի հանգստանում էի: Ուստի ինձ թվաց, որ դա վտանգավոր է, քանզի մրցակիցներն այդ ամբողջ ժամանակահատվածում կարող են աշխատել: Բայց պարզվեց, որ թարմ գլուխը նույնպես ինչ-որ բան արժե: Եվ բախտս բերեց, որ մրցակիցներիցս ոմանք հիշում էին իմ հին գաղափարները:

- Հանգստանալը ծանոթ պատմություն է: Կրամնիկը մեզ պատմում էր, թե ինչպես է լավ հանգստացել, չի մասնակցել մրցաշարերի, իսկ այնուհետև հաղթել է դորտմունդյան մրցաշարում: Այնուամենայնիվ, ինչ-որ բան չանելու և հանգստանալու մեջ առողջ հատիկ կա՞:
- Այո, հավանաբար: Հատկապես երբ անընդմեջ մի քանի մրցաշարերի ես մասնակցում: Հանգիստը շատ ավելի կարևոր է, քան ինչ-որ գաղափարի առկայությունը:

- Ո՞րն է Ձեր հաջորդ մրցաշարը:
- Առայժմ դրա մասին չեմ մտածել: Կարող եմ ասել միայն Կրամնիկի հետ մրցակցության մասին:

- Այսօր, ի դեպ, տեղեկություն ստացվեց, որ, ամենայն հավանականությամբ, ապրիլի վերջին մրցաշար կանցկացվի Լինարեսում` բաղկացած երկու շրջանից: Դա նշանակո՞ւմ է, որ բաց եք թողնելու այն:
- Վլադիմիր Կրամնիկի հետ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն ստորագրել ենք, ինչը նշանակում է, որ ստիպված եմ լինելու չմեկնել Լինարես: Մենք լուրջ մարդիկ ենք, և եթե ինչ-որ բան ենք ստորագրել, պետք է հավատարիմ մնանք դրան:

- Իսկ ե՞րբ տեղեկացաք, որ Կրամնիկը ցանկանում է խաղալ Ձեզ հետ:
- Մի օր Վոլոդյան էլեկտրոնային փոստով գրել էր ինձ ու հարցրել` արդյոք խաղալու ցանկություն ունե՞մ: Ցանկությունս, իհարկե, հսկայական է: Ի տարբերություն Կրամնիկի, ես նման մրցամարտերի չեմ մասնակցել: Ուստի կարծում եմ, որ դա ինձ համար շատ օգտակար կլինի:

- Դուք նույնպե՞ս, ինչպես Վլադիմիր Կրամնիկը, այդ մրցակցությունը դիտում եք որպես հավակնորդների մրցաշարին նախապատրաստության փուլ:
- Դժվար է ասել, որ ես հիմա այդ մասին ինչ-որ կերպ մտածում եմ: Լրջորեն կվերաբերվեմ մրցաշարին, ինչպես ցանկացած այլ խաղի: Կաշխատեմ պատրաստ լինել: Հույս ունեմ, որ նաև լավ կխաղամ:

- Երբ խոսում են չեմպիոնական կոչման համար պայքարի մասին, Կազանը հաճա՞խ եք հիշում:
- Կազան… Սկզբունքորեն այն, ինչն ինձ պետք էր Կազանից, ես յուրացրել եմ: Հաճախ չեմ հիշում:

- Չէ, բանը նրանում է, որ շախմատիստներից ոմանք իրենց հարցազրույցներում ասել են, թե կազանյան մրցաշարն ազդել է իրենց վրա: Տարբեր պատճառներով: Ինչ-որ մեկը, ենթադրենք, երկար է նախապատրաստվել, իսկ քանի որ արդյունքի չի հասել, հոգեբանական խնդիրներ ունի: Ձեր կարիերայի վրա այդ մրցաշարն ազդե՞լ է: Չէ՞ որ այն Ձեզ համար բավական անհաջող դասավորվեց:
- Այո, ազդել է: Դրանից հետո ես սկսեցի ավելի լրջորեն վերաբերվել խաղին, և հաջողությունները երկար սպասեցնել չտվեցին: Անհաջողություններից հետո սովորաբար ավելի շատ բան ես հասկանում: Որոշ բաներ յուրացրեցի: Բայց դա, իհարկե, ժամանակի հարց է: Ամեն ինչ մինչև վերջ պետք է գիտակցել: Սակայն ինձ թվում է, որ որոշ խնդիրներ լուծել եմ հենց կազանյան փորձի շնորհիվ:

-Նախկինի պես Բեռլինո՞ւմ եք բնակվում:
- Կարելի է ասել` ապրում եմ Երևանի ու Բեռլինի միջև: Հաճախ Ավստրալիա եմ մեկնում:

- Ավելի հաճախ որտե՞ղ եք լինում:
- Դժվար է ասել: Նույնիսկ չեմ կարող հստակ հաշվել:

- Հավանաբար, Օլիմպիադան Ձեզ համար տարվա ամենանշանակալից իրադարձություններից մեկն է: Ըստ Ձեզ` այս անգամ ինչպիսի՞ն են լինելու Հայաստանի հավաքականի հնարավորությունները:
- Կախված կլինի այն բանից, թե տղաներն ինչպես կմոտենան մրցաշարին: Ես կաշխատեմ լիարժեք նվիրվել: Հույս ունեմ, որ թիմակիցներս նույնպես տրամադրված կլինեն, և մեզ այս անգամ կհաջողվի լավ դրսևորվել: Շատ գոհ եմ մեր թիմից, քանզի ևս մեկ անգամ ապացուցեց, որ ուժեղ է` հաղթելով աշխարհի առաջնությունում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:37
Գիշերը Աթոյան փողոցում մեքենա է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 10-ին, ժամը 04:15-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի...
Աղբյուր` Panorama.am
08:35
Շիրակի մարզում, Չարենցավան քաղաքում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Որոնք են քթի միջնապատի թափածակման պատճառները. Մանրամասնում է մասնագետը
Քիթ-կոկորդ-ականաջաբան Քրիստինե Հարությունյանն անդրադարձել է քթի միջնապատի թափածակմանը։ Այն ախտաբանական վիճակ է, որի ժամանակ առկա է միջնապատի...
Աղբյուր` Panorama.am
08:02
Հունվարի 10-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}