Քաղաքապետարան. Կանաչ գոտու և ընդհանուր օգտագործման տարածքների հաշվին տաղավարներ չեն տեղադրվել
Երևանի քաղաքապետարանն անդրադարձել է այսօր հայաստանյան մի խումբ բնապահպանների ակցիային, որի ժամանակ նրանք ընդդիմանում էին, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված «բուծիկները» չտեղադրվեն Մաշտոցի պողոտայի վրա, Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնի մոտ, Արամի և Բյուզանդի փողոցներին հարող այգում:
Բնապահպանները «Ձեր «բուծիկները» ուրիշ տեղ բուծեք», «Այս այգին երևանցիներինն է, հեռու մնացեք վերջին կանաչ տարածքներից», «էլ ոչ մի կտոր «գերակա» բիզնեսին», «Պահանջում ենք քաղաքապետից վերադարձնել հանրային այգին» գրությամբ պաստառներով պահանջում էին ապամոնտաժված կրպակները տեղադրել այլ վայրում։
Քաղաքապետարանի լրատվական ծառայությունը քիչ առաջ արձագանքել է բնապահպանների հայտարարություններին և տեղեկացրեց. «Վերջին 2 ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանը Երևանի Կենտրոնի գոտիավորման նախագծին համապատասխան կառուցապատման աշխատանքներ է կատարում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում՝ իրականացնելով Արամի և Փավստոս Բուզանդի փողոցների շարունակությունը, որը հիմնականում սպասարկելու է «Հին Երևան» ծրագրով նախատեսված հատվածը:
Նոր փողոցների կառուցման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերակառուցել գործող վարձակալների կողմից տնօրինվող տարածքները և դրանց սպասարկող տաղավարները՝ ըստ քաղաքապետարանի կողմից տրված սխեմայի:
Տեղեկացնենք նաև, որ բանակցությունների արդյունքում Աբովյան փողոցի որոշ կառուցապատողների ևս որպես փոխհատուցում առաջարկվել է այդ հատվածում տաղավարներ տեղադրել, բնականաբար, ոչ կանաչ գոտու և ընդհանուր օգտագործման տարածքների հաշվին:
Միևնույն ժամանակ, նախատեսվում է ամբողջովին բարեկարգել Գլխավոր պողոտայի տվյալ հատվածը: Այս համատեքստում քաղաքապետարանի կողմից մշակված է տվյալ տարածքի բարեկարգման, կանաչապատման և արտաքին լուսավորության ծրագիր»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա