Նադալն ու Ջոկովիչը` ռեկորդակիր
Սերբ Նովակ Ջոկովիչն ու իսպանացի Ռաֆայել Նադալը թենիսի պատմության մեջ նոր ռեկորդ են սահմանել` «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչների տևողությամբ: Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը: Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ խաղը տևել է 5 ժամ 53 րոպե: Եզրափակչի տևողությամբ նախորդ ռեկորդը պատկանում էր Մատս Վիլանդերին և Իվան Լենդլիին, ովքեր 1988 թ. Ամերիկայի բաց առաջնությունում խաղացել էին մոտ 1 ժամ քիչ` 4 ժամ, 54 րոպե:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան