ՈՒԵՖԱ-ն 2 տարով որակազրկել է Ռիբկային
Դոնեցկի «Շախտյորն» ՈՒԵՖԱ-ից ծանուցում է ստացել, որով ակումբին տեղեկացվում է, որ դարպասապահ Ալեքսանդր Ռիբկան որակազրկվել է 2 տարի ժամկետով: Այս մասին հայտնում է «հանքափորների» պաշտոնական կայքը: «Շախտյորի» ղեկավարությունն այս որոշումը համարում է չափազանց խիստ և պատրաստ է բողոքարկել այն:
Հիշեցնենք, որ 24-ամյա դարպասապահի օրգանիզմում հայտնաբերվել էր արգելված խթանիչ, որը, ակումբի հավաստմամբ, վնասակար չէ, և Ռիբկան այն օգտագործել է նիհարելու նպատակով:
Այդ դեղահաբերը, որոնք ընդունել է Ռիբկան, չեն բարձրացնում աշխատունակությունը, սակայն դրա օգտագործման միջոցով հնարավոր է թաքցնել արգելված խթանիչների հետքերը օրգանիզմում, ինչի պատճառով էլ համարվում են անթույլատրելի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան