Հայաստանը մասնակցելու է դասական երաժշտության «Eurovision Young Musicians» մրցույթին
Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցելու է Պատանի երաժիշտների «Եվրատեսիլ-2012» մրցույթին, որն անցկացվելու է մայիսին Վիենայում: Նման որոշում է կայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը:
Մրցութին մասնակցելու է նաև Ավստրիան, Բելառուսը, Բոսնիա-Հերցոգովինան, Խորվաթիան, Չեխիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան և Ուկրաինան:
15-20 տարեկան դասական ժանրում հանդես եկող երաժիշտների ամենամյա այս մրցույթը Եվրոպական հեռարձակողների միության ամենամյա խոշոր նախագծերից մեկն է: Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը հայտնի կդառնա մինչև ս.թ. մարտի 15-ը:
Դասական երաժշտության «Eurovision Young Musicians» առաջին անգամ անցկացվել է 1982 թվականի Մեծ Բրիտանիայում: Մրցույթն անցկացվում է երկու տարին մեկ անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները