Cumhuriyet. Ֆրանսիայի 72 սենատորներ բողոքարկել են Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքը
Ֆրանսիայի սենատի կողմից ընդունված Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքը բողոքարկելու համար 72 սենատորների ստորագրությամբ դիմումը է ներկայացվել Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդ: Թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) պարբերականը տեղեկացնում է, որ օրենքը չեղյալ հայտարարելու նպատակով Սահմանադրական խորհրդին դիմելու համար անհրաժեշտ էր առնվազն 60 պատգամավորի ստորագրություն, սակայն 72 սենատոր ստորագրել է վերոնշյալ դիմումի տակ:
Ըստ աղբյուրի` դիմումի մեջ սենատորները նշել են, թե օրենքը հակասում է Ֆրանսիայի սահմանադրության 33-րդ հոդվածին և խոսքի ազատության իրավունքին և պահանջել են չեղյալ հայտարարել այն:
Այս կապացությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն շնորհակալություն են հայտնել դիմումը ստորագրած սենատորներին և հույս հայտնել, որ Սահմանադրական խորհուրդը կանի ամեն հնարավորը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիացի թուրքամետ սենատոր Նատալի Գուլեն թուրքական «Անադոլու»(Anadolu) լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ հունվարի 23-ին Ֆրանսիական սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը բողոքարկելու համար իրենք ստորագրահավաք են սկսել: Ֆրանսիացի սենատորը հայտնել է, որ իրենք մտադիր են վերոնշյալ օրենքը բողոքարկելու համար այն տեղափոխել սահմանադրական դատարան: