Եվրասիանեթ. Ադրբեջանը ոչ հրապարակայնորեն աջակցում է Իրանի դեմ նավթային էմբարգոյի կիրառմանը
Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղը Ադրբեջանի համար կարևոր արտահանման միջանցք է հանդիսանում, որտեղից Կասպից նավթը տեղափոխվում է եվրոպական սպառնողներին: Այնուամենայնիվ, Եվրոպան ծրագրել է նավթային էմբարգո կիրառել Իրանի դեմ: Գրում է «Եվրասիանեթ» պարբերականը:
«Էներգետիկ պաշարներով հարուստ Ադրբեջանը, կարծես թե ոչ հրապարակայնորեն աջակցում է միջազգային պատժամիջոցների կիրառման ամրապնդմանն իր հարավային հարևանի՝ Իրանի դեմ:
Բաքվի իշխանությունները դեռ ոչ մի պաշտոնական հայտարարություն չեն արել: Իսկ ինչո՞ւ են լռում Կովկասում. հաճախ ավելի լավ է լռել, քան այդ մասին բացականչել բոլոր անկյուններում»,-նշված է պարբերականում
«Նախկինում Բաքուն բազմիցս հանդես է եկել՝ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման գործընթացի դեմ հայտարարություններով, քանի որ Իրանի տարածքում ապրում են մեծ թվով ադրբեջանցի ազգային փոքրամասնություններ: Սակայն վերջին շրջանում Ադրբեջանի և Իրանի միջև լարվածություն է նկատվում. իրանական հակերների կողմից ենթադրյալ հարձակում, Բաքվում իսրայելի դեսպանի վրա հարձակում և ադրբեջանի հրապարակախոս Ռաֆիկ Թագիի սպանությունը, ով մահացել է այն բանի համար, որ վիրավորական հայտարարություններ էր արել պահպանողական մուսուլմանների վերաբերյալ»,-նշված է պարբերականում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա