Թումանյանի տունը գնելու է Վարդան Ղուկասյա՞նը
«Տեղեկացնում եմ, որ Ղուկասյանների ընտանիքը պատրաստ է Թիֆլիսում գտնվող Հովհ. Թումանյանի տունը գնելու նպատակով տրամադրել անհրաժեշտ գումարը»: Հայաստանի Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ստորագրությամբ նման բովանդակությամբ նամակ է ստացել Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Ժամը 13-ին մեկնարկելու էր Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի և մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի թոռնուհու մամուլի ասուլիսը` Թումանյանի թբիլիսյան բնակարանի ճակատագրի վերջնական հանգուցալուծման մասին, որը, սակայն դեռ չի մեկնարկել: Բայց Լևոն Անանյանի ձեռքում գտնվող այս գրությամբ թուղթը բաժանվեց լրագրողներին: Թե ինչ պատասխան է ստացել Վ. Ղուկասյանը` պարզ կդառնա ասուլիսի ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում