ՀԱԿ-ը խաղում է մաֆիայի օրենքներով
Տեղեկացնելով, որ ՀԱԿ-ում սկսվել է նախընտրական ցուցակների հարցի շուրջ երրորդ փակ խորհրդակցությունը, և որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մաքեյանն իր վերջին հարցազրույցում փաստացի չի ժխտել մամուլում տարածված լուրերը, թե ՀԱԿ կուսակցություններից մեկը ընտրացուցակում տեղերի պահանջ է ներկայացրել` «Голос Армении»-ն գրում է, որ ՀԱԿ-ում չկա այնպիսի մի կուսակցություն, որը կկարողանա միայնակ հաղթահարել 5%-ի շեմը: Այնպես որ, ՀԱԿ առաջնորդը ստիպված կլինի մեծ գլխացավանքի տակ մտնել. հաշտեցնել բոլոր կուսակցություններին`գոնե 7%-անոց արգելքը հաղթահարելու համար:
Թերթը նկատում է, որ բացի ներքին աթոռակռվից, ՀԱԿ-ը նաև լուրջ խմդիրներ ունի նախկին «քաղբանտարկյալների» հանդեպ իր տմարդի վերաբերմունքի համար: Թերթը ներկայացրել է նախկին «քաղբանտարկյալ» Սամվել Աբովյանի բաց նամակը, որում վերջինս նշում է, որ Սուրեն Սիրունյանի հանդեպ ՀԱԿ-ի վերաբերմունքը ոչ այլ ինչ է, քան խաղ` «մաֆիայի» օրենքներով. «Եթե մտել ես այնտեղ, այլևս չես կարող դուրս գալ»: Ըստ հոդվածագրի` նախընտրական ցուցակների քննարկումն անխուսափելիորեն կհանգեցնի ՀԱԿ-ի ներսում ուժեղ պառակտման: