Հարկայինը չի անհանգստացնի Արթուր Բաղդասարյանին
Կուսակցությունների մոտ գնալով սրվում է ընտրական գործընթացը հաղթահարելու համար թիվ մեկ գործոնի` գումարի խնդիրը: «Հայացքի» աղբյուրների փոխանցմամբ, բավական տխուր վիճակում է ՕԵԿ-ը: Ըստ թերթի, ՀՀԿ-ն ամեն ինչ անում է`օգնելու «կրտսեր եղբորը», որպեսզի վերջինս սեփական ուժերով կարողանա հաղթահարել գոնե 5 տոկոսանոց շեմը: «Լուրեր են տարածվում, թե այդ նպատակով Պետեկամուտների կոմիտեին հանձնարարվել է մինչեւ ընտրությունները «շատ ուշադրություն չդարձնել» Արմավիրի Ոսկեվազ գյուղում գտնվող` Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» գինու գործարանին, որպեսզի նա կարողանա գոնե այդտեղից ընտրությունների համար անհրաժեշտ գումար «հետ գցել»»,- գրում է թերթը: